Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
BMW-ն ներկայացրել է թարմացված տարբերանշանը, բայց դա գրեթե ոչ ոք չի նկատել
16/09/2025 14:19
Կիսվել

BMW-ն ներկայացրել է թարմացված տարբերանշանը, բայց դա գրեթե ոչ ոք չի նկատել

BMW-ն լուռ, առանց պաշտոնական հայտարարության թարմացրել է իր հայտնի տարբերանշանը։ Ներկայացումը տեղի է ունեցել IAA Mobility 2025 ավտոսրահում, Մյունխենում՝ նոր էլեկտրական iX3 քրոսովերի ցուցադրության հետ միասին, որը ներկայացնում է ապագա Neue Klasse շարքի ֆիրմային ոճը։

Քանի որ քննարկումները կենտրոնացած էին մոդելի լուսարձակների դիզայնի վրա, ուշադրությունից դուրս էր մնացել տարբերանշանի փոփոխությունը, թեև հենց այն պետք է դառնա մշտական բոլոր հաջորդ մոդելների համար։

Ռեգո Ինշուրանս

Նոր տարբերանշանից անհետացել է ներքին օղակը, որը նախկինում բաժանում էր BMW գրություններով սև շրջանակը և սպիտակ-կապույտ սեկտորներով պրոպելլերը։ Էմբլեմայի ներսում քրոմապատ բաժանարարները նույնպես հեռացված են։ Մնացած քրոմը ստացել է «ծխոտ» երանգ։

Այլևս չկա նաև այն կապույտ եզրագիծը, որով BMW-ն առանձնացնում էր էլեկտրամոբիլները։ Բացի այդ, տառերը դարձել են ավելի բարակ, իսկ ամբողջ նշանը՝ ավելի հարթ։

Հիշեցնենք՝ հինգ տարի առաջ BMW-ն արդեն ներկայացրել էր պարզեցված տարբերակ, սակայն այն օգտագործվում էր միայն մարքեթինգային նյութերում։ Այժմ թարմացված լոգոտիպը կհայտնվի սերիական մեքենաների վրա՝ նախ iX3-ում, ապա նաև մյուս նոր կամ վերափոխված մոդելներում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76