Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 448.00+0.00 EUR SELL - 454.00-0.50
OIL:  BRENT - 67.39-0.66 WTI - 63.47-0.70
COMEX:  GOLD - 3686.70-0.18 SILVER - 42.57+1.72
COMEX:  PLATINUM - 1402.30+1.73
LME:  ALUMINIUM - 2717.00+1.02 COPPER - 10126.50+0.59
LME:  NICKEL - 15428.00+0.24 TIN - 34881.00-0.27
LME:  LEAD - 2010.00-0.37 ZINC - 2992.00+1.18
FOREX:  USD/JPY - 147.29+0.16 EUR/GBP - 1.1784-0.23
FOREX:  EUR/USD - 1.1784-0.23 GBP/USD - 1.3554-0.46
STOCKS RUS:  RTSI - 1058.09-0.93
STOCKS US: DOW JONES - 46142.42+0.27 NASDAQ - 22470.73+0.94
STOCKS US: S&P 500 - 6631.96+0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 45303.43+1.15 TOPIX - 3158.87+0.41
STOCKS CHINA:  HANG SENG - 26544.85-1.35 SSEC - 3831.66-1.15
STOCKS EUR:  FTSE100 - 9228.11+0.21 CAC40 - 7854.61+0.87
STOCKS EUR:  DAX - 23674.53+1.35
18/09/2025  CBA:  USD - 382.59-0.35 GBP - 522.58+0.13
18/09/2025  CBA:  EURO - 452.83-0.42
18/09/2025  CBA:  GOLD - 45278-219 SILVER - 507.58-18.01
Wildberries-ն աջակցում է հայ ձեռնարկատերերի արագ մեկնարկին
19/09/2025 15:06
Կիսվել

Wildberries-ն աջակցում է հայ ձեռնարկատերերի արագ մեկնարկին

Wildberries միջազգային մարկետփլեյսը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը և առաջարկում է առավել շահավետ պայմաններ նոր վաճառող-գործընկերների համար։

Ընկերությունը 6 անգամ նվազեցրել է գրանցման լիցենզիայի վճարի չափը․ եթե նախկինում այն կազմում էր 30 000 ռուբլու համարժեք, ապա այժմ՝ ընդամենը 5 000 ռուբլու համարժեք, ինչը կազմում է մոտ 23 150 ՀՀ դրամ։ Այս փոփոխությունը նպատակ ունի հեշտացնել հայ վաճառողների արագ մուտքը առցանց առևտրի ոլորտ և խթանել նոր բիզնեսի զարգացումը։

Լիցենզիոն վճարը գրանցման պահին վաճառող-գործընկերների կողմից մուտքագրվող գումարն է, որը հետագայում կարող է օգտագործվել ապրանքների առաջխաղացման համար։ Վճարի առկայությունը ամրապնդում է Հարթակում բոլոր շահագրգիռ կողմերի վստահությունը՝ ապահովելով գործընկերների արդար մրցակցային գործունեությունն ու գնորդների համար ավելի կանխատեսելի և անվտանգ գնումներ։

Բացի այս փոփոխությունից, ընկերությունը լրացուցիչ քայլեր է ձեռնարկում լոգիստիկ ենթակառուցվածքը բարելավելու համար։ Միայն այս ամռանը պահեստների թողունակությունը աճել է 50%-ով, ինչը թույլ է տալիս ավելի արագ և հուսալի սպասարկել վաճառողներին։

Վայդբերիզի Հայաստանում ռեգիոնալ տնօրեն Դավիթ Միրզոյանը նշել է․

«Այս որոշումը Wildberries-ի կողմից ևս մեկ կարևոր քայլ է հայ վաճառողների աջակցման գործում։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի բիզնեսները ավելի արագ ու հեշտ սկսեն առևտուրը մեր հարթակում և հասնեն նոր շուկաների»։

Բացի այդ, Wildberries–ը գործարկել է հատուկ ակցիա գործընկերների համար․ ընկերության վեց հիմնական պահեստներում վաճառողները կարող են օգտվել անվճար պահեստավորման պայմաններից մինչև տարեվերջ։

Ավելին՝ մատակարարման պահից սկսած 60 օրվա ընթացքում մարկետփլեյսը անվճար կպահի ապրանքները ցանկացած պահեստում՝ որպես լրացուցիչ աջակցություն աշնան-ձմեռային վաճառքների սեզոնի մեկնարկին։ Այս քայլը հատկապես կօգնի այն վաճառողներին, որոնք աշխատում են սեզոնային և արագ իրացվող արտադրանքով։

18/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.59
-0.35
Եվրո (EUR)
452.83
-0.42
Ռուբլի (RUR)
4.6184
+0.0041
Լարի (GEL)
140.01
-1
45278
-219
Արծաթ
507.58
-18.01