Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Բաժանորդների AI օգնական, թվային վճարային քարտ, Cloud Gaming և այլ անակնկալներ. Team-ը «ԴիջիԹեք»-ում է
11/10/2025 16:09
Կիսվել

Բաժանորդների AI օգնական, թվային վճարային քարտ, Cloud Gaming և այլ անակնկալներ. Team-ը «ԴիջիԹեք»-ում է

Team-ը տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեք»-ին ներկայանում է ընկերությունների խմբով: Տաղավարում են Team Systems, Team Solutions, Team Pay, Buy.am ընկերություններն ու Team Telecom Armenia-ն, որը ցուցահանդեսի 5G գործընկերն է:

«Մենք «ԴիջիԹեք»-ի ստեղծումից ի վեր տարբեր ընկերություններով միջոցառման կողքին ենք և ի սկզբանե վստահ ենք եղել, որ այն երկրի տեխնոլոգիական ոլորտը հիմնովին փոխելու է: Շնորհավորում եմ գործընկերներիս, որ տասնամյակներ առաջ մեկնարկած տեխնոլոգիական տոնը արդեն հոբելյանական՝ 20-րդ անգամ է նշվում: Տասնամյակներ առաջ Հայաստանն իր առաջին քայլերն էր անում աշխարհի տեխնոլոգիական քարտեզում իր տեղը գտնելու համար, իսկ այսօր արդեն խոսում ենք AI օգնականի, խելացի տան և բազմաթիվ այլ ժամանակակից լուծումների և Հայաստանի՝ որպես AI և տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու մասին: Այդ ամենն իրականություն է նաև այս տարածաշրջանային տեխնոլոգիական ամենամասշտաբային միջոցառման շնորհիվ: Հպարտ եմ, որ այս տարիներին մենք մշտապես «ԴիջիԹեք»-ի կողքին ենք թե՛ որպես մասնակից, թե՛ որպես գործընկեր և աջակից»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

«Այս տարվա «ԴիջիԹեքն» աննախադեպ է մի քանի պատճառով։ Ավանդական և բոլորի կողմից սիրված ցուցահանդեսը՝ էքսպոն առանձնանում է հայրենական, օտարերկրյա և միջազգային ընկերությունների նորարարությունների շռնդալից ցուցադրությամբ։ «ԴիջիԿոնֆը»՝ դիջիթեքյան ավանդական դարձած կոնֆերանսը  հյուրընկալում է ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդի ամբողջ աշխարհից։ Բանախոսների ցանկը իսկապես գլխապտույտ է առաջացնում, այսպիսի ներկայանալի կոնֆերանս մեր երկրում դեռ չի եղել: Առանձնակի ուրախ ենք կիսելու այս հաջողությունները մեր ավանդական գործընկեր Team Telecom Armenia-ի հետ»,-ասում է միջոցառման կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը:

Հոբելյանական «ԴիջիԹեք»-ին Team-ի տաղավարի այցելուներին սպասում են բազմաթիվ առաջարկներ: Team Telecom Armenia-ն միջոցառմանը ներկայացնում է իր հերթական նորարարական լուծումը՝ բաժանորդների սպասարկումն արագացնող հայալեզու AI օգնականը, Team TV-ի նոր ձևաչափը, Cosmo box-ը և Cloud Gaming հնարավորությունը, որոնք բազմաթիվ սարքավորումներ, այդ թվում՝ հեռուստացույցներ, դարձնում են «խաղային»:

Team Systems-ի տաղավարում այցելուները կգտնեն խելացի տան ինտեգրված լուծումներ, դիզայներական հեռուստացույցներ, ինչպես նաև մի շարք նորարարական ինժեներական նախագծեր, որոնք ընդգրկվում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման լայն ոլորտներում։

Team Pay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացնում է իր նոր թվային վճարային քարտը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս կատարելու իրենց վճարումները առավել պարզ, արագ և անվտանգ:

Team Solutions-ի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծմանը, որն այսուհետ հնարավորություն է տալիս սպասարկելու ոչ միայն զանգեր, այլ նաև էլեկտրոնային նամակներ, SMS-ներ և սոցիալական մեդիայի հաղորդագրություններ:

Buy.am օնլայն մոլի տաղավարում էլ այցելուներին ներկայացվում են գնումներ կատարելու նոր ու հարմարավետ միջոցներ, ինչպես նաև հատուկ առաջարկներ գործընկերների կողմից:

«Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվող «ԴիջիԹեքը» կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ:

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։ Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01