Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Wildberries-ը գործարկել է անվճար դիպֆեյք-հայտնաբերիչ
10/11/2025 13:17
Կիսվել

Wildberries-ը գործարկել է անվճար դիպֆեյք-հայտնաբերիչ

«ՌՎԲ» ընկերությունը (Wildberries & Russ միավորված ընկերություն) գործարկել է սեփական դիպֆեյքերի հայտնաբերման ծառայության բաց բետա տարբերակը՝ այն պատկերների համար, որոնք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։ Գործիքը թույլ է տալիս մի քանի վայրկյանում պարզել՝ արդյո՞ք պատկերը ստեղծվել է ԱԲ-ի օգնությամբ։

Բետա տարբերակը բոլորի համար անվճար է․ յուրաքանչյուր օգտատեր ամսական կունենա մինչև 100 ստուգման հնարավորություն։ Թեստավորման ընթացքում թիմը կվերլուծի արձագանքները, կուղղի հնարավոր թերությունները և կորոշի ծառայության հետագա զարգացման ուղղությունը։ Նախատեսվում է, որ ապագայում գործիքը կկարողանա վերլուծել ոչ միայն պատկերներ, այլև աուդիո, վիդեո և տեքստային ֆայլեր։

Ծառայության մշակմանը ներգրավվել են պրոֆեսիոնալ AI նկարիչներ, որոնց փորձը՝ ընկերության ներքին թիմի տեխնոլոգիական գիտելիքների հետ միասին, թույլ է տվել հասնել մինչև 95% ճշգրտության ԱԲ-ի կողմից ստեղծված պատկերները ճանաչելիս։

Նոր գործիքը կարող է օգտակար լինել տարբեր իրավիճակներում՝ օրինակ՝ համոզվելու համար, որ լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարն իսկական է, կամ ստուգելու՝ արդյո՞ք ինտերնետ-խանութում ապրանքի մասին թողնված լուսանկարը իրական է։

«Աշխարհում, որտեղ իրականի և արհեստականի սահմանը աստիճանաբար ջնջվում է, վստահությունը դառնում է առավել արժեքավոր։ Մեր նոր ծառայության բետա տարբերակը թույլ է տալիս յուրաքանչյուրին ստուգել ցանկացած պատկերի իսկությունը, իսկ ապագայում՝ նաև այլ մեդիաֆայլերի։ Մենք հպարտ ենք, որ առաջատար տեխնոլոգիաներն այժմ հասանելի ենք դարձնում մեր երկրի բոլոր քաղաքացիներին», — նշել է ՌՎԲ-ի ՌՎԲ-ի Վստահության և անվտանգության բաժնի ղեկավար Իգոր Սոմովը։

Ստուգել պատկերի իսկությունը կարելի է հետևյալ հղումով՝ aidetector.rwb.ru

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25