
Google-ի մեկ արժեթղթի գինը գերազանցել է 1000 դոլարը
Ամերիկյան Nasdaq բորսայում աշխարհի խոշորագույն ինտերնետային ընկերության՝ Google-ի արժեթղթերի գները առաջին անգամ հատել են 1000 ԱՄՆ դոլարի սահմանը: Շուկայի մասնակիցները նշում են, որ նոր ռեկորդը պայմանավորված է ընկերության հրապարակած եռամսյակային լավ ցուցանիշներով:
Նշենք, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Google ընկերության զուտ շահույթը կազմել է 2,97 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճելով 36%-ով: Եռամսյակային հասույթը կազմել է 14,89 մլրդ ԱՄՆ դոլար: