Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Տարվա ամենաթանկ գնումները, ամանորյա նվերներն ու «Կիբերշաբաթները» Wildberries-ում
30/01/2026 13:19
Կիսվել

Տարվա ամենաթանկ գնումները, ամանորյա նվերներն ու «Կիբերշաբաթները» Wildberries-ում

2025 թվականը Հայաստանում առցանց գնումներ նախընտրողների համար գիտակցված ու հաշվարկված էր և առավել տեխնոլոգիական ընտրությունների տարի էր։ Wildberries-ի օգտատերերն ավելի ու ավելի հաճախ նախընտրում էին այնպիսի ապրանքներ, որոնք բարձրացնում են կյանքի որակը, խնայում ժամանակն ու ստեղծում հավելյալ հարմարավետություն՝ հզոր էլեկտրոնիկայից և պրեմիում գաջեթներից մինչև ժամանակակից կենցաղային տեխնիկա և տան համար նախատեսված ապրանքներ։

Պատվերների վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենախոշոր գումարները գնորդները ծախսել են բարձր տեխնոլոգիական սարքերի, պրոֆեսիոնալ էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված ֆունկցիոնալ լուծումների վրա, որոնք արդեն դարձել են ժամանակակից առօրյայի անբաժանելի մասը։

2025 թվականի ամենաթանկ գնումները

Նոթբուքներ և համակարգիչներ

Արժեքի տեսանկյունից առաջատար են դարձել աշխատանքի, ստեղծագործության և գեյմինգի համար նախատեսված հզոր ու արտադրողական սարքերը՝ MacBook Pro 16, Predator Helios 18 և MSI Raider գեյմինգային նոթբուքը, որոնք համատեղում են բարձր արտադրողականությունը, հուսալիությունն ու առաջատար տեխնոլոգիաները։ «Նոթբուքներ և համակարգիչներ» կատեգորիայում միջին պատվերն աճել է 2%-ով, ինչը վկայում է աշխատանքի, ուսման և ժամանցի համար թվային լուծումների նկատմամբ կայուն պահանջարկի մասին։

Կենցաղային տեխնիկա

Այս կատեգորիայում ամենամեծ հետաքրքրությունն առաջացրել են արդուկման համակարգերը, ռոբոտ-փոշեկուլներն ու ջեռուցման կաթսաները՝ տեխնիկա, որը զգալիորեն հեշտացնում է կենցաղը, խնայում ժամանակն ու դարձնում տան միջավայրն ավելի հարմարավետ և ֆունկցիոնալ։ Կենցաղային տեխնիկայի հատվածում միջին պատվերը ցույց է տվել վստահ դրական դինամիկա՝ հաստատելով գնորդների պատրաստակամությունը ներդրումներ կատարել որակի, հարմարավետության և առօրյա գործընթացների ավտոմատացման մեջ։

Հագուստ

Նորաձևություն սեգմենտում ամենաթանկ գնումների շարքում հայտնվել են բնական մորթուց պատրաստված մուշտակները, որոնք ցուրտ եղանակին ավանդաբար մնում են ստատուսի, ջերմության և էլեգանտության խորհրդանիշ։ 2025 թվականին «Հագուստ» կատեգորիայում միջին պատվերն աճել է 4%-ով, ինչը վկայում է սպառողական պահանջարկի կայուն աճի և ավելի որակյալ ու մտածված գնումների կողմնորոշման մասին։

Սմարթֆոններ և գաջեթներ

Օգտատերերը ակտիվորեն ներդրումներ են կատարել առաջատար համաշխարհային բրենդների՝ Apple, Huawei և Samsung սմարթֆոնների մեջ՝ առաջնահերթություն տալով նորարարական ֆունկցիաներին, բարձր որակի տեսախցիկներին և բարձր արտադրողականությանը։ «Սմարթֆոններ և գաջեթներ» կատեգորիայում միջին պատվերն աճել է 13%-ով՝ հաստատելով սարքերի թարմացման և ժամանակակից տեխնոլոգիաների մեջ ներդրումների կայուն միտումը։

Ֆոտո և վիդեոտեխնիկա

Ամենաթանկ գնումների շարքում են նաև Fujifilm, Canon և Sony պրոֆեսիոնալ ֆոտոխցիկները, ինչը խոսում է որակյալ վիզուալ կոնտենտ ստեղծելու, բլոգինգի և ֆոտո-վիդեո ստեղծագործության նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Այս կատեգորիայում միջին չեկը աճել է 7%-ով՝ արտացոլելով պրոֆեսիոնալ նկարահանման և ինքնարտահայտման վիզուալ ձևերի զարգացման աճող պահանջարկը։

Պատվերների կառուցվածքում ավանդաբար առանձնահատուկ տեղ են զբաղեցրել ամանորյա գնումները։ Տոնական եռուզեռի շրջանում Wildberries-ի օգտատերերը Հայաստանում նվերների ընտրությանը մոտեցել են առավել ուշադիր՝ դրանց մեջ ներդնելով առավելագույն հոգատարություն, ուշադրություն և հույզեր։ Պատվերների քանակից ելնելով՝ այս տարի գնորդները նախապատվություն են տվել տան համար նախատեսված պրակտիկ, օգտակար և ունիվերսալ լուծումներին։

Ամանորյա ամենահայտնի նվերները պատվերների քանակով՝ սեղանի համար նախատեսված աման լվացող մեքենաներ, ռոբոտ-փոշեկուլներ և գոլորշի մաքրող սարքեր։
Այս ապրանքները դարձել են ժամանակաշրջանի իրական հիթեր, քանի որ թույլ են տալիս խնայել ժամանակը կենցաղային հոգսերի վրա և նվիրել ոչ թե պարզապես իր, այլ հարմարավետություն ու հավելյալ ժամեր ընտանիքի և հանգստի համար։

Նրանց համար, ովքեր չեն հասցրել օգտվել ամանորյա զեղչերից, Wildberries-ը առաջարկում է բաց թողնվածը լրացնելու հիանալի հնարավորություն։ Մինչև փետրվարի 1-ը հարթակում շարունակվում է «Կիբերշաբաթներ» ակցիան, որի շրջանակում հազարավոր հանրաճանաչ ապրանքներ հասանելի են մինչև 80% զեղչով։ Սա հնարավորություն է շահավետ պայմաններով ձեռք բերել վաղուց սպասված գնումները, թարմացնել տեխնիկան և հաճույք պատճառել ձեզ ու ձեր մտերիմներին՝ առավել գրավիչ գներով։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37