Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Alphabet-ը ցանկանում է 15 մլրդ դոլար ներգրավել՝ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով
10/02/2026 11:36
Կիսվել

Alphabet-ը ցանկանում է 15 մլրդ դոլար ներգրավել՝ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով

Alphabet Inc.-ը մտադիր է 15 մլրդ դոլար ներգրավել՝ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ընկերությունը նախատեսում է վաճառել պարտատոմսերի յոթ տրանշ։ Ամենաերկար ժամկետով՝ 2066 թվականին մարելու ենթակա պարտատոմսերի սկզբնական եկամտաբերության ուղենիշը նախատեսում է 1,2 տոկոսային կետ պրեմիա՝ համադրելի ԱՄՆ պետական պարտատոմսերի (US Treasuries) եկամտաբերության նկատմամբ։

Բացի այդ, Alphabet-ը բանկերին հանձնարարել է կազմակերպել պարտատոմսերի տեղաբաշխում նաև շվեյցարական ֆրանկով և բրիտանական ֆունտ ստեռլինգով՝ ներառյալ 100-ամյա պարտատոմսերը:

IDram

Պարտատոմսերի տեղաբաշխման կազմակերպիչների թվում Bloomberg-ը նշում է JPMorgan Chase-ը, Goldman Sachs-ը և Bank of America-ն։

Alphabet-ն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ 2026 թվականին նախատեսում է մինչև 185 մլրդ դոլարի կապիտալ ներդրումներ, ինչը մոտ երկու անգամ ավելի է, քան նախորդ տարի, և զգալիորեն գերազանցում է կանխատեսումները։

Ամպային հաշվարկումների վրա կենտրոնացած աշխարհի առաջատար ընկերություններն այս տարի կարող են ծախսել ավելի քան 650 մլրդ դոլար՝ արհեստական բանականության ենթակառուցվածքի ընդլայնման համար։

Անցյալ տարվա նոյեմբերին Alphabet-ը տեղաբաշխել էր պարտատոմսեր՝ 17.5 մլրդ դոլարի և 6.5 մլրդ եվրոյի չափով, ընդ որում՝ դոլարային պարտատոմսերի նկատմամբ հայտերը կազմել էին մոտ 90 մլրդ դոլար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76