Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Netflix-ը դուրս է եկել Warner Bros.-ի գնման շուրջ բանակցություններից` Paramount-ի նոր առաջարկից հետո
27/02/2026 11:07
Կիսվել

Netflix-ը դուրս է եկել Warner Bros.-ի գնման շուրջ բանակցություններից` Paramount-ի նոր առաջարկից հետո

Netflix-ը հրաժարվել է Warner Bros. Discovery (WBD)-ի ձեռքբերման գործարքից՝ Paramount Skydance Corporation (PSKY)-ի նոր առաջարկի ֆոնին: Այս մասին հաղորդում է AP-ն։

Ավելի վաղ WBD-ն հայտնել էր, որ տնօրենների խորհուրդը քննարկել է Paramount Skydance-ի միաձուլման նոր առաջարկը և այն գնահատել ավելի շահավետ, քան Netflix-ի հետ նախատեսված գործարքը։

«Մենք կարծում էինք, որ կարող էինք դառնալ Warner Bros.-ի խորհրդանշական բրենդների վստահելի կառավարիչները: Սակայն այս գործարքը միշտ դիտարկվել է որպես ցանկալի ձեռքբերում՝ համապատասխան գնով, այլ ոչ թե պարտադիր գնում՝ ցանկացած գնով», – նշվում է Netflix-ի ղեկավարներ Թեդ Սարանդոսի և Գրեգ Փիթերսի համատեղ հայտարարությունում։

Netflix-ն անցած տարվա դեկտեմբերին հայտարարել էր WBD-ի հիմնական ակտիվների՝ Warner Bros. կինոստուդիայի, HBO հեռուստաալիքի և HBO Max հոսքային ծառայության ձեռքբերման մտադրության մասին՝ մեկ բաժնետոմսի դիմաց առաջարկելով 27.75 դոլար գնահատական։ Սկզբում նախատեսվում էր, որ գումարի մի մասը կվճարվի Netflix-ի բաժնետոմսերով, սակայն հունվարին կողմերը պայմանավորվել էին ամբողջական դրամական հաշվարկի շուրջ։ Ոլորտային վերլուծաբանների տվյալներով՝ այդ որոշումը մեծացնում էր Netflix-ի պարտքային բեռը և ներդրողների շրջանում հարցեր էր առաջացնում գործարքի շահութաբերության վերաբերյալ։

Միաժամանակ Paramount Skydance-ը WBD-ի բաժնետերերին ներկայացրել էր սեփական առաջարկը՝ մեկ բաժնետոմսի դիմաց 30 դոլար, ինչը 8%-ով գերազանցում էր Netflix-ի գնահատականը։ Ի տարբերություն հոսքային ծառայության հետ գործարքի՝ PSKY-ի առաջարկը ենթադրում է ամբողջ WBD-ի ձեռքբերում՝ ներառյալ Global Networks հատվածը, որի կազմում են CNN-ը, TNT Sports-ը, Discovery-ն և այլ խոշոր հեռուստաալիքներ։

ԶԼՄ-ները նշում են, որ հենց Global Networks-ի ճակատագիրն էր երկու տարբերակների միջև հիմնական տարբերությունը․ Netflix-ը նախատեսում էր այդ հատվածը առանձնացնել առանձին ընկերության մեջ, մինչդեռ Paramount-ը պատրաստ է այն ինտեգրել սեփական կառուցվածքում։

Ավելի ուշ Paramount-ը ներառել է լրացուցիչ պայմաններ, այդ թվում՝ առանցքային բրենդների պահպանման ընդլայնված երաշխիքներ և գործարքի ֆինանսավորման հստակեցված պարամետրեր, ինչը ևս ավելացրել է առաջարկի գրավչությունը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ հնարավոր միաձուլումը կարող է դառնալ վերջին տարիների մեդիաարդյունաբերության ամենախոշոր գործարքներից մեկը և արմատապես փոխել բովանդակության շուկայի ուժերի բաշխվածությունը։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58