Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Microsoft-ը կարող է դատական հայց ներկայացնել OpenAI-ի և Amazon-ի դեմ՝ նրանց 50 մլրդ դոլարի գործարքի պատճառով
19/03/2026 18:55
Կիսվել

Microsoft-ը կարող է դատական հայց ներկայացնել OpenAI-ի և Amazon-ի դեմ՝ նրանց 50 մլրդ դոլարի գործարքի պատճառով

Microsoft Corp.-ը դիտարկում է Amazon.com Inc.-ի և OpenAI-ի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը՝ կապված նրանց միջև կնքված 50 մլրդ դոլարի գործարքի հետ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, որոնց խոսքով՝ Microsoft-ում կարծում են՝ այս գործարքը կարող է խախտել ընկերության և OpenAI-ի միջև գործող բացառիկ գործընկերության պայմանները ամպային տեխնոլոգիաների ոլորտում։

OpenAI-ն և Amazon-ը հայտարարել են համագործակցության ընդլայնման մասին այս տարվա փետրվարին։ Ընկերությունները նշել են, որ պատրաստվում են մշակել մասնագիտացված հաշվարկային միջավայր OpenAI-ի մոդելների հիման վրա, որը հասանելի կլինի Amazon-ի ամպային ծառայության՝ AWS-ի հաճախորդներին՝ գեներատիվ AI-ի և AI-գործակալների հիման վրա հավելվածներ ստեղծելու համար։ Նախատեսվում է, որ այս համագործակցության շրջանակում AWS-ը կդառնա OpenAI Frontier հարթակի բացառիկ ամպային մատակարարը։

IDram

Microsoft-ի պահանջների էությունն այն է, որ Frontier հարթակի առաջարկմամբ՝ AWS-ը կարող է խախտել Microsoft-ի և OpenAI-ի միջև գործող համաձայնագիրը, ըստ որի՝ ստարտափի AI մոդելներին հասանելիությունը պետք է իրականացվի բացառապես Microsoft Azure ամպային հարթակի միջոցով։

Amazon-ը և OpenAI-ը հայտարարում են, որ իրենց կողմից մշակվող համակարգը չի խախտի գործող պայմանագրերի դրույթները։ Սակայն Microsoft-ի ղեկավարությունը համաձայն չէ այս գնահատականի հետ և պնդում է, որ նման մոտեցումը կխախտի առնվազն համաձայնագրի «ոգին», եթե ոչ ուղղակի տեքստը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91