Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03/04/2026 18:41
Կիսվել

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ։  Բանկը իր «Կողք կողքի» սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում կֆինանսավորի արցախցի 103 ուսանողի կրթավճարները, որը կազմում է ավելի քան 35 մլն դրամ։

Համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է կրթաթոշակներ տրամադրել Մայր բուհի 103 արցախցի ուսանողների՝ նպաստելով նրանց կրթության առաջընթացին և սոցիալական կայունությանը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով Բանկի համար չափազանց կարևոր է լինել հայրենակիցների կողքին։ «Երևանի պետական համալսարանի կողմից իրականացվել էր կարիքների գնահատում և արցախցի 103 ուսանող սոցիալական խնդիրների պատճառով հայտնվել էր ուսումն ընդհատելու վտանգի առջև։ Կարևորելով կրթությունը և դրա շարունակականությունը՝ IDBank-ը որոշում կայացրեց ԵՊՀ-ին փոխանցել բոլոր 103 ուսանողների կրթավճարները։ Նման նախաձեռնությունների շնորհիվ մենք կարողանում ենք ոչ միայն նյութական աջակցություն տրամադրել, այլ նաև կայունության և վստահության զգացում փոխանցել երիտասարդներին՝ օգնելով նրանց կերտել իրենց ապագան Հայաստանում», – ասել է Մհեր Աբրահամյանը։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՊՀ-ն առաջին իսկ օրերից կանգնել է արցախցի ուսանողների կողքին՝ փորձելով հնարավոր բոլոր միջոցներով աջակցել նրանց թե՛ կրթությունը շարունակելու, թե՛ սոցիալական դժվարությունները հաղթահարելու ճանապարհին. «Մենք դիմել ենք մեր բարեկամներին, գործընկերներին և բոլոր այն կառույցներին, որոնք պատրաստակամ են եղել կիսելու այս պատասխանատվությունը և իրենց ներդրումն ունենալու մեր ուսանողների ապագայի կերտման գործում։ Այսօր առանձնակի ուրախությամբ ենք արձանագրում, որ IDBank-ը միացել է այս կարևոր նախաձեռնությանը՝ կատարելով իսկապես մեծ ու նշանակալի ներդրում։ Մենք բարձր ենք գնահատում այս գործընկերությունն ու խորին շնորհակալություն հայտնում IDBank-ին՝ մեր ուսանողների նկատմամբ դրսևորած վստահության, հոգատարության և կրթության շարունակականությունը կարևորելու համար»:

Բացի ֆինանսական աջակցությունից՝ IDBank-ը իր ներդրումը կունենա նաև երիտասարդների ֆինանսական գրագիտության հարցում։ Բանկի մասնագետները կայցելեն տարբեր ֆակուլտետներ և ֆինանսական կրթության դասընթացներ կանցկացնեն երիտասարդների համար։ Նշենք, որ նման հանդիպումներ արդեն իսկ կայացել են ԵՊՀ-ի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ։

IDBank-ի «Կողք Կողքի» ծրագիրն իրականացվում է 2024 թվականից։ Ստորև ծրագրերից մի քանիսը՝

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին

IDBank-ի ֆինանսավորմամբ Սվարանց գյուղը մանկապարտեզ կունենա․ «Կողք կողքի» ծրագիրը շարունակվում է

«Կողք կողքի»․ մեկնարկել է IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը

Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում

IDBank-ն ամփոփել է արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագրի արդյունքները

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91