Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Wildberries. Ի՞նչ են իրականում ցանկանում մայրիկները՝ ծաղիկնե՞ր, թե՞ հարմարավետություն պարգևող նվերներ
07/04/2026 14:29
Կիսվել

Wildberries. Ի՞նչ են իրականում ցանկանում մայրիկները՝ ծաղիկնե՞ր, թե՞ հարմարավետություն պարգևող նվերներ

Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես օր, երբ ցանկանում ենք ջերմություն և ուշադրություն նվիրել ամենաթանկ մարդկանց՝ մայրիկներին։ Այդ օրը նույնիսկ ամենափոքր մանրուքը դառնում է հոգատարության և սիրո փոքր նշան։

Մինչ ոմանք փնտրում են տոնական տրամադրություն, մյուսներն ընտրում են հարմարավետություն։ Ընդ որում՝ ուղիղ իմաստով․ մարտի 6-ից մինչև ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում տան ինտերիերի ապրանքների վաճառքը աճել է միանգամից 1100%-ով։ Դրանց հետ միասին աճում է նաև հետաքրքրությունը հարմարավետության նկատմամբ․ վարագույրները, գորգերը և տան համար այլ իրերը կայուն դրական դինամիկա են ցույց տալիս։

Այս օրը օգտատերերը ավանդաբար բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր վերջին պահին փնտրում են «ինչ-որ գեղեցիկ նվեր», և նրանք, ովքեր նախապես ընտրում են իսկապես անհրաժեշտ իր։

Եվ եթե թվում է, թե մայրիկներին հիմնականում դեռևս նվիրում են ծաղիկներ և խորհրդանշական նվերներ, ապա Wildberries-ի տվյալները մի փոքր ավելի անկեղծ պատկեր են ներկայացնում։

Գլխավոր միտումը սեփական անձի նկատմամբ հոգատարությունն է։ Գեղեցկության կատեգորիան շարունակում է աճել, իսկ որոշ ապրանքներ նույնիսկ տպավորիչ արդյունքներ են ցույց տալիս։ Օրինակ՝ մազերի խնամքի միջոցների պահանջարկը աճել է գրեթե 30 անգամ, իսկ դեմքի խնամքի միջոցներինը՝ ավելի քան երեք անգամ։

Եվ սա արդեն պարզապես «նվեր» չէ, այլ փոքրիկ հնարավորություն՝ դադար առնելու և հոգ տանելու սեփական անձի մասին։

Զուգահեռաբար օգտատերերը ավելի  հաճախ կատարում  են գործնական և երկարաժամկետ գնումներ․ աճում է հետաքրքրությունը տեխնիկայի նկատմամբ՝ նոթբուքերից մինչև աուդիոհամակարգեր, ինչպես նաև հոբբիների և հանգստի համար նախատեսված ապրանքների նկատմամբ։

Բացի այդ, աճում է հետաքրքրությունը պարզ, բայց հաճելի իրերի հանդեպ։ Գիշերազգեստները, գոտիները, առօրյա աքսեսուարները վստահորեն մտնում են աճի առաջատարների շարքը։ Որովհետև երբեմն լավագույն նվերը ոչ թե «հատուկ» իրն  է, այլ պարզապես հարմարավետը։

Արդյունքում ստացվում է բավական անկեղծ պատկեր․ մինչ ոմանք սովորության համաձայն ընտրում են ծաղիկներ, մյուսները՝ և հաճախ հենց մայրիկները, իրենց զամբյուղում ավելացնում են մի փոքր հարմարավետություն, ինքնախնամք և հանգստություն։

Եվ թվում է, որ հենց այս սցենարն է ավելի ու ավելի դառնում այս տոնի գլխավոր միտումը։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72