Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
22/04/2026 17:47
Կիսվել

Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Երկիր մոլորակի միջազգային օրը։ «Երկրի օրը» նպատակ ունի վեր հանել մեր մոլորակի տարբեր անկյուններում առկա հիմնախնդիրները և առաջարկել լուծման ուղիներ։ Տոնի այս տարվա խորագիրն է «Մեր ուժը, մեր մոլորակը»։

Կարևորելով կայուն զարգացումն ու իրենց սոցիալական պատասխանատվության քաղաքականությամբ բնապահպանությունը որպես հիմնական ուղղություն ամրագրելով` Idram-ը և IDBank-ը տարիների ընթացքում իրենց մեծ ներդրում են ունեցել Հայաստանում բնության պահպանման և վերականգման ուղղությամբ` հանդես գալով մի շարք բնապահպանական ծրագրերով․

  • 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին, տնկվեց 20.000 ծառ, որոնցից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։
  • 2024 թվականին «Մի դրամի ուժի» շրջանակներում 4.479.792 ՀՀ դրամ նվիրաբերվեց Armenia Tree Project-ին, ինչի շնորհիվ նախապես կառուցված տնկարաններում աճեցված տնկիները գնվեցին եւ օգտագործվեցին անտառապատման նպատակով։
  • 2025 թվականին Իդրամ և IDBank ընկերությունները, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ անտառ» նախագծի շրջանակներում համագործակցության համատեղ հուշագիր ստորագրեցին, որի շրջանակներում կազմակերպությունը 2025 և 2026 թվականներին երկու փուլերի արդյունքում ստացավ 9․395․038 դրամ աջակցություն. Արդյունքում կտնկվի ևս 000 ծառ։
  • Միաժամանակ, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում 2025 թվականից մինչ օրս տնկվել է 13,889 ծառ, և մինչև 2027 թվականը կտնկվի ևս 8350 ծառ։
  • 2025 թվականին IDBank-ի կողմից «AI4Biodiversity» հեքըթոնին նվիրաբերվել է 5․174․990 դրամ՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանն ու տեղական և միջազգային խնդիրների հաղթահարմանը։
  • 2025 թվականին IDBank-ը, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին, նվիրաբերել է 8 մլն ՀՀ դրամ Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար։

Բնապահպանական ուղղությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը Իդրամի և IDBank-ի սոցիալական պատասխանատվության ռազմավարական ուղղություններից են, ուստի ընկերությունները շարունակելու են իրականացնել հանրօգուտ միջոցառումներ և արդյունավետ ծրագրեր։

Եկեք հոգ տանենք մեր մոլորակի մասին միասին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62