Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
23/04/2026 15:14
Կիսվել

Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ

IDBank-ը հայտարարում է միջազգային տեխնոլոգիական հսկա Oracle ընկերության հետ ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:

Այս քայլը նշանակալի շրջադարձային փուլ է IDBank-ի թվային վերափոխման ռազմավարության շրջանակում՝ միտված բանկային ծառայությունների նոր սերնդի ձևավորմանը։ Oracle-ի տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա բանկին էապես բարձրացնել տվյալների մշակման արագությունն ու ճշգրտությունը, ուժեղացնել կիբեռանվտանգությունը և ստեղծել ավելի անհատականացված, ճկուն և ժամանակակից ծառայություններ հաճախորդների համար։

«Մենք կառուցում ենք ապագայի բանկը՝ այսօր։ Oracle-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս կիրառել համաշխարհային լավագույն փորձն ու տեխնոլոգիաները՝ մեր հաճախորդներին առաջարկելով առավել առաջադեմ և անվտանգ լուծումներ», – նշել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Oracle ընկերության հետ համագործակցությունը նաև վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի տեխնոլոգիական աճի և միջազգային շուկաների հետ ինտեգրման մասին՝ բարձրացնելով երկրի դիրքը որպես նորարարական հաբ տարածաշրջանում։

«Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը։ ID Group-ի, և մասնավորապես IDBank-ի հետ մեր համագործակցությունը նմանատիպ ֆորմատով առաջինն է  Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում և նշանավորում է համագործակցության նոր փուլ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության հետագա զարգացմանը։ Ավելի լայն առումով, Oracle-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի շարունակական թվային զարգացմանը՝ ապահով, մասշտաբային տեխնոլոգիաների միջոցով, որոնք նպաստում են նորարարությանը և բարձրացնում գործառնական արդյունավետությունը», — նշել է Oracle-ի ներկայացուցիչը։

IDBank-ը շարունակաբար ներդրում է կատարում նորարարությունների մեջ՝ նպատակ ունենալով վերափոխել բանկային փորձառությունը և սահմանել նոր ստանդարտներ ոլորտում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25