OpenAI-ն հայտնել է սմարթֆոններում Codex-ի հասանելիության մասին
OpenAI-ը ներդրել է ծրագրավորման Codex գործիքի բջջային տարբերակը։ Այն ինտեգրված է ChatGPT հավելվածում, ինչը թույլ է տալիս հեռակա հետևել ծրագրավորման մշակման աշխատանքային գործընթացներին և կառավարել դրանք։
Ֆունկցիան օգտատերերին հնարավորություն է տալիս իրական ժամանակում տեսնել իրենց Codex աշխատանքային միջավայրերը ցանկացած սարքի վրա։ Թարմացումն այժմ նախնական դիտարկման փուլում է և հասանելի է iOS և Android համակարգերում։
«Սա ավելին է, քան պարզապես առանձին առաջադրանքը հեռակա կառավարելու կամ ձեր համակարգչին նոր առաջադրանքներ ուղարկելու հնարավորություն։ Ձեր հեռախոսից դուք կարող եք աշխատել ձեր բոլոր հոսքերի հետ, դիտել արդյունքները, հաստատել հրամանները, փոխել մոդելները կամ սկսել ինչ-որ նոր բան», – ասվում է OpenAI-ի հայտարարության մեջ։
Անցյալ ամիս ընկերությունը Codex-ին տրամադրել էր նաև ֆոնային ռեժիմում աշխատելու հնարավորություն աշխատասեղանային միջավայրերում, ինչը թույլ էր տալիս գործիքին ինքնավար կերպով կատարել տարբեր առաջադրանքներ։ Այնուհետև ներկայացվել էր Chrome-ի ընդլայնում, որը թույլ է տալիս գործակալին իրական ժամանակում աշխատել բրաուզերի սեանսներում։
Փետրվարին Anthropic-ը թողարկել էր նմանատիպ ֆունկցիա՝ Remote Control, որը թույլ է տալիս օգտատերերին հեռակա վերահսկել Claude Code-ի աշխատանքը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

