Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Philip Morris International-ը հրապարակել է Value Report 2025-ը՝ ներկայացնելով առաջընթացը
15/05/2026 16:34
Կիսվել

Philip Morris International-ը հրապարակել է Value Report 2025-ը՝ ներկայացնելով առաջընթացը

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը հրապարակել է իր Value Report 2025 հաշվետվությունը, որտեղ ներկայացվում է ընկերության բիզնես վերափոխման ընթացքը, կայուն զարգացման առաջնահերթությունները և երկարաժամկետ ռազմավարական ուղղությունները։ Հաշվետվությունը նաև ներկայացնում է նոր Value Plan 2030+ ծրագիրը, որը սահմանում է ընկերության զարգացման հաջորդ փուլը։

Հաշվետվությունը ամփոփում է ՖՄԻ-ի 2025 թվականի ճանապարհային քարտեզի իրականացման արդյունքները և ցույց է տալիս, թե ինչպես է ընկերությունը վերջին տարիներին վերափոխել իր գործունեությունը՝ համադրելով ֆինանսական արդյունքները շրջակա միջավայրի և սոցիալական պատասխանատվության հետ։ Այն նաև ընդգծում է ընկերության մոտեցումը՝ երկարաժամկետ արժեք ստեղծելու ուղղությամբ՝ արագ փոփոխվող գլոբալ պայմաններում։

Հաշվետու տարվա ընթացքում ՖՄԻ-ն շարունակել է զարգացնել անծուխ այլընտրանքները. 2025 թվականին ընկերության անծուխ արտադրանքն ամբողջ աշխարհում օգտագործել է շուրջ 43.5 միլիոն չափահաս սպառող ավելի քան 100 շուկաներում։ Միևնույն ժամանակ, անծուխ արտադրանքից ստացված եկամուտը կազմել է ընկերության ընդհանուր զուտ եկամուտների 41.5%-ը՝ հասնելով 16.9 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Ներկայացված Value Plan 2030+ ծրագիրը նպատակ ունի արագացնել ընկերության անցումը դեպի անծուխ ապագա՝ միաժամանակ ամրապնդելով նորարարությունը և կայուն զարգացման սկզբունքները։ Այն ներառում է մի շարք առաջնահերթություններ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարից և շրջանաձև տնտեսությունից մինչև կենսաբազմազանության պահպանում, աշխատակիցների զարգացում և մատակարարման շղթայում պատասխանատու գործելակերպ։

«Մեր վերափոխումը հիմնված է շարունակական նորարարության և երկարաժամկետ արժեք ստեղծելու հանձնառության վրա», — նշել է ՖՄԻ-ի Գլխավոր գործադիր տնօրենը Յացեկ Օլչակը։ «Մենք ձգտում ենք կառուցել բիզնես, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և կմնա մրցունակ՝ արձագանքելով գիտական առաջընթացին և սպառողների սպասումներին»։

«Value Plan 2030+-ը թույլ է տալիս առավել հստակ կապել կայուն զարգացման առաջնահերթությունները բիզնես արդյունքների հետ», — նշել է ՖՄԻ-ի Կայուն զարգացման գծով գլխավոր տնօրեն Ջենիֆեր Մոտլեսը։ «Այն միտված է ապահովելու չափելի արդյունքներ և խթանելու համագործակցությունն ու պատասխանատվությունը»։

Հայաստանում Ֆիլիպ Մորիս Արմենիա-ն աջակցում է այս գլոբալ վերափոխմանը՝ առաջարկելով չափահաս ծխողներին անծուխ այլընտրանքներ և պահպանելով պատասխանատու բիզնես վարքագիծ։ Ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել աշխատակիցների զարգացման մեջ, ապահովել բարձր կարգի համապատասխանություն կարգավորող պահանջներին և համագործակցել տեղական շահագրգիռ կողմերի հետ՝ նպաստելով երկրի տնտեսական և մասնագիտական միջավայրի զարգացմանը։

Value Report 2025 հաշվետվությունը կազմվել է միջազգային առաջատար ստանդարտներին համապատասխան, ներառյալ Global Reporting Initiative (GRI) և International Sustainability Standards Board (ISSB) ուղեցույցները։ Տարեկան հաշվետվությունից «Value Report» ձևաչափի անցումը արտացոլում է ընկերության նպատակադրումը՝ առավել հստակ ներկայացնելու, թե ինչպես է այն ստեղծում և պահպանում արժեքը ժամանակի ընթացքում։

Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ. անծուխ ապագայի կառուցման գլոբալ առաջատար

Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ-ը միջազգային առաջատար սպառողական ապրանքների ընկերություն է, որն ակտիվորեն նպաստում է անծուխ ապագայի ստեղծմանը և երկարաժամկետ հեռանկարում զարգացնում է իր պորտֆելը՝ ներառելով նաև ծխախոտի և նիկոտինի ոլորտից դուրս գտնվող ապրանքներ։ Ընկերության ներկայիս արտադրանքների պորտֆելը հիմնականում բաղկացած է ծխախոտից և անծուխ արտադրանքներից, ներառյալ տաքացվող, բայց այրում չառաջացնող արտադրատեսակները, նիկոտինային բարձիկները և էլեկտրոնային  ծխախոտը։

Ընկերության անծուխ արտադրանքները վաճառվում են ավելի քան 105 շուկաներում, և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՖՄԻ-ն գնահատում է, որ դրանք օգտագործվում են ավելի քան 43 միլիոն չափահաս սպառողների կողմից ամբողջ աշխարհում, որոնցից շատերը հրաժարվել են սիգարետից կամ զգալիորեն նվազեցրել են դրա օգտագործումը։ Անծուխ բիզնեսը կազմել է ՖՄԻ-ի 2025 թվականի ընդհանուր մաքուր եկամուտների 41.5%-ը։

2008 թվականից ի վեր ՖՄԻ-ն ներդրել է ավելի քան 16 միլիարդ ԱՄՆ դոլար՝ նորարարական անծուխ արտադրանքների մշակման, գիտական հիմնավորման և շուկայավարման համար՝ նախատեսված այն չափահասների համար, ովքեր այլապես կշարունակեին ծխել։ Ընկերության նպատակն է ամբողջությամբ դադարեցնել սիգարետի վաճառքը։ Այս գործընթացը ներառում է համաշխարհային մակարդակի գիտական գնահատման կարողությունների ստեղծում, մասնավորապես՝ նախակլինիկական համակարգային թունաբանության, կլինիկական և վարքագծային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական ուսումնասիրությունների ոլորտներում։

Գիտական խիստ գնահատման արդյունքում ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) թույլատրել է Swedish Match ընկերության General snus և ZYN նիկոտինային պարկերի, ինչպես նաև ՖՄԻ-ի IQOS սարքերի և դրանց սպառման նյութերի որոշ տարբերակների շուկայավարումը՝ հանդիսանալով առաջին նմանատիպ թույլտվությունները համապատասխան կատեգորիաներում։ Բացի այդ, IQOS սարքերի և դրանց սպառվող նյութերի որոշ տարբերակներ և General snus-ը ստացել են նաև FDA-ի կողմից տրված մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանքի  առաջին թույլտվությունները։

Ունենալով կենսաբանական գիտությունների ոլորտում ամուր հիմք և զգալի փորձառություն՝ ՖՄԻ-ն ունի երկարաժամկետ նպատակ ընդլայնվելու առողջապահական և բարեկեցության ոլորտներում։

«ՖՄԻ», «մենք», «մեր» և «մեզ» ձևակերպումները վերաբերում են Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ.-ին և նրա դուստր ընկերություններին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.pmi.com և www.pmiscience.com

Ապագային ուղղված և զգուշացնող հայտարարություններ

Այս մամուլի հաղորդագրությունը պարունակում է ապագա արդյունքների և նպատակների կանխատեսումներ, ինչպես նաև այլ ապագային ուղղված հայտարարություններ, ներառյալ՝ բիզնես ծրագրերի և ռազմավարությունների վերաբերյալ հայտարարություններ։ Ապագա արդյունքների իրականացումը կախված է ռիսկերից, անորոշություններից և ենթադրություններից։

PMI‑ի գործունեությունը ենթակա է մի շարք ռիսկերի, որոնք ժամանակ առ ժամանակ մանրամասն ներկայացվում են ընկերության հրապարակային զետեղված փաստաթղթերում, ներառյալ՝ PMI‑ի տարեկան հաշվետվությունը Form 10‑K ձևաչափով՝ 2025 թ. դեկտեմբերի 31‑ով ավարտվող IV եռամսյակի և տարվա համար։ PMI‑ն զգուշացնում է, որ վերը նշված կարևոր գործոնների ցանկը չի հանդիսանում բոլոր հնարավոր ռիսկերի և անորոշությունների լիարժեք նկարագրություն։ PMI‑ն պարտավորություն չի ստանձնում թարմացնել իր կողմից ժամանակ առ ժամանակ կատարվող որևէ ապագային ուղղված հայտարարություն՝ բացառությամբ իր հրապարակային բացահայտման պարտավորությունների շրջանակում նախատեսված դեպքերի։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91