Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
20/05/2026 14:29
Կիսվել

Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia

Team Holding-ը հայտարարում է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երրորդ՝ եզրափակիչ փուլի մեկնարկի մասին:

Նախորդ երկու փուլերի տեղաբաշխումներն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ՝ ներդրողների կողմից բարձր պահանջարկի և շուկայի կայուն հետաքրքրվածության պայմաններում: Team Holding-ի պարտատոմսերը շարունակաբար ձևավորում են բարձր ակտիվություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների շրջանում:

Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ միջազգային չափանիշներին համապատասխան և լիարժեք թափանցիկ գործընթաց ապահովելով:

Երրորդ՝ եզրափակիչ փուլի շրջանակում տեղաբաշխվող դոլարային պարտատոմսերի պայմաններն են՝ անվանական ծավալը՝ 12,5 միլիոն ԱՄՆ դոլար, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 8,65%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս: Արժեկտրոնները կվճարվեն կիսամյակային պարբերականությամբ:

Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ը կուղղի իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաև ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:

«Բարձր գնահատելով այս ողջ ընթացքում մեր ընկերության ու թիմի հանդեպ ներդրողների վստահությունը՝ մուտք ենք գործում պարտատոմսերի տեղաբաշխման եզրափակիչ փուլ: Այս ճանապարհին մեզ միացած գործընկերների՝ թե՛ անհատների, թե՛ բիզնեսների հավատը մեզ պարտավորեցնում է էլ ավելի մեծ եռանդով շարունակելու մեր՝ ենթակառուցվածքների և նորարարության զարգացման ուղղությամբ նախագծերը՝ հեռանկարում ունենալով միասին առավել մրցունակ տնտեսության ձևավորման գաղափարը», – ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը հավելում է․ «Team Holding-ի պարտատոմսերի՝ նախորդ երկու փուլերի նկատմամբ արձանագրված բարձր պահանջարկը վկայում է, որ Հայաստանի կապիտալի շուկայում ձևավորվում է հասուն և երկարաժամկետ մտածողությամբ ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները նախապատվությունը տալիս են կայուն զարգացման ռազմավարություն ունեցող և բարձր թափանցիկությամբ գործող ընկերություններին»։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում։

Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար և 1.4 միլիարդ ՀՀ դրամ։

Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։

Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։

Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ բորքերային, արժեթղթերի պահառության և արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ, որոնց շրջանակում հաճախորդները ստանում են տեղական և միջազգային խոշորագույն արժեթղթերի շուկաներում ուղղակի ներդրումներ կատարելու հնարավորություն մեր ժամանակակից առցանց հարթակի միջոցով։ Freedom Broker Armenia-ն հանդիսանում է Freedom Holding Corp. միջազգային ֆինանսական հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ ֆոնդային բորսայում (FRHC): Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 7.5 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 12.4 մլրդ դոլար (31.03.2026)։ Freedom Holding Corp.-ը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում՝ ունենալով ավելի քան 11 000 աշխատակից, 232 գրասենյակ, և 11 միլիոն օգտատեր թվային էկոհամակարգում։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41