Բիզնես

USD BUY - 366.50+0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+0.50 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
TikTok-ի հիմնադիրը երկրորդ ամենահարուստ մարդն է Ասիայում
04/06/2026 10:04
Կիսվել

TikTok-ի հիմնադիրը երկրորդ ամենահարուստ մարդն է Ասիայում

TikTok-ի հիմնադիր Ժան Իմինը զբաղեցրել է հնդիկ մագնատ Մուկեշ Ամբանիի տեղը՝ Ասիայի ամենահարուստ գործարարների վարկանիշային ցանկի երկրորդ հորիզոնականում։ Այդ մասին գրում է Business Standard պարբերականը՝ հղում անելով Bloomberg Billionaires Index-ին։

Չժան Իմինի կարողությունը հասել է 92.8 միլիարդ դոլարի։ Սա էլ ավելի է ամրապնդել նրա դիրքը` որպես Չինաստանի ամենահարուստ մարդ։ TikTok-ին պատկանող ByteDance ընկերության համահիմնադրի կապիտալը 2019 թվականի մարտից ի վեր աճել է ավելի քան յոթ անգամ․ հենց այդ ժամանակից Bloomberg-ը սկսել էր հաշվարկել նրա ակտիվները։

Այս տպավորիչ աճի հիմնական պատճառը տեսահարթակի համաշխարհային հաջողությունն է, ինչպես նաև Doubao չաթ-բոտի արագ աճող ժողովրդականությունը։ Արհեստական բանականության հիման վրա գործող այս բազմաֆունկցիոնալ օգնականը նույնպես մշակվել է ByteDance-ի կողմից։

Capital Securities ընկերության վերլուծաբան Էմի Լինի խոսքով՝ ֆինանսական ցուցանիշների կտրուկ աճը պայմանավորված է ընկերության ուժեղ հիմնարար ցուցանիշներով և Չինաստանում Doubao-ի նման հավելվածների հաջողությամբ։

Արդյունքում Ամբանին Ասիայի Forbes-ի ցուցակում նահանջել է երրորդ հորիզոնական։ Նրա կարողությունը գնահատվում է 86.9 միլիարդ դոլար։

Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին, որի կարողությունը կազմում է 117 միլիարդ դոլար։

Համաշխարհային ցուցակի առաջին հորիզոնականում շարունակում է մնալ ամերիկացի գործարար Իլոն Մասկը։ Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ նրա կարողությունը հասնում է 726 միլիարդ դոլարի։

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65