Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 68402.13+2.50 TOPIX - 3996.20+1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25633.21-1.56 SSEC - 4083.97+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
03/06/2026  CBA:  USD - 368.52-0.01 GBP - 495.66-0.71
03/06/2026  CBA:  EURO - 428.04-1.08
03/06/2026  CBA:  GOLD - 53362+644 SILVER - 903.54+7.14
ՊՄՏՀ-ում Սթիվ Ջոբսի համակարգիչը վաճառքի է հանվել 35 մլն ռուբլով
04/06/2026 13:54
Կիսվել

ՊՄՏՀ-ում Սթիվ Ջոբսի համակարգիչը վաճառքի է հանվել 35 մլն ռուբլով

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՊՄՏՀ) ներկայացվել է վաճառքի հանված եզակի նմուշ՝ Apple II համակարգիչը, որը Սթիվ Ջոբսը 1970-ականների վերջին անձամբ նվիրել էր իր ընկերոջն ու գործընկեր Ալան Ալքորնին։ Արտեֆակտի գինը կազմում է 35 մլն ռուբլի։

Այս մասին հայտնել են Stargift պատկերասրահից, որը ցուցանմուշը հանել է վաճառքի։ Եզակի նմուշ հունիսի 3-ից 6-ը կներկայացվի «Кристиан» ընտանեկան ավանդույթների տան տաղավարում։ Այն կցուցադրվի նշանավոր անձանց ժառանգությանը նվիրված «Ժամանակի արխիվ» ցուցահանդեսի շրջանակում։

Պատկերասրահից հայտնել են, որ այս համակարգիչը վերաբերում է թվային դարաշրջանի ամենասկզբին։ Այդ ժամանակ ապագա տեխնոլոգիական հսկաները դեռ նոր էին ձևավորվում, իսկ առաջին սարքերը դնում էին ժամանակակից էկոհամակարգի հիմքերը։ Այդ շրջանում Apple-ը դեռ փոքր ստարտափ էր, որը նոր էր թողարկել իր առաջին զանգվածային անհատական համակարգիչը՝ Apple II-ը։

1970-ականների վերջի համար սարքը ֆուտուրիստական տեսք ուներ՝ ամբողջական պլաստիկ պատյան, ներկառուցված ստեղնաշար և սովորական հեռուստացույցին միանալու հնարավորություն։

Այս թողարկման հաջողությունը, ինչպես նաև ընկերության հետագա վերելքը, մեծապես հնարավոր դարձան Ալան Ալքորնի շնորհիվ։ Atari-ի ինժեները ժամանակին Ջոբսին աշխատանքի էր ընդունել և օգնել գտնել առաջին ներդրողներին։ Որպես երախտագիտության նշան՝ Apple-ի հիմնադիրն անձամբ գործընկերոջը նվիրել էր նորագույն համակարգչի մեկ օրինակ։

Պատկերասրահի ներկայացուցիչները նշել են, որ ցուցանմուշին կցված է Ալքորնի անձնական նամակը։ Դրանում նա հիշում է նվերը ստանալու պահը, իր առաջին տպավորությունները և զվարճալի պատմությունները։

«Շուտով ես սկսեցի ծրագրավորել և կնոջս ասացի, որ կարող եմ ստիպել այս համակարգչին անել ամեն ինչ։ Նա խնդրեց, որ այն լվանա սպասքը կամ մաքրի հատակը, սակայն ես պատասխանեցի, որ դա անհնար է։ Այդ ժամանակ նա հրահանգեց համակարգիչը հեռացնել հյուրասենյակից»,— գրում է Ալքորնը։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը (ՊՄՏՀ) եզակի իրադարձություն է տնտեսության և բիզնեսի աշխարհում։ ՊՄՏՀ-ն անցկացվում է 1997 թվականից, իսկ 2006 թվականից կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի հովանու ներքո և նրա մասնակցությամբ։

Սանկտ Պետերբուրգի XXIX միջազգային տնտեսական ֆորումը կանցկացվի 2026 թվականի հունիսի 3-ից 6-ը։

03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
53362
+644
Արծաթ
903.54
+7.14