Բիզնես

USD BUY - 367.50-0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 94.74+2.91 WTI - 91.84+3.51
COMEX:  GOLD - 4064.90-3.19 SILVER - 64.60+1.33
COMEX:  PLATINUM - 1666.30-0.10
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.48+0.09 EUR/GBP - 1.1544-0.01
FOREX:  EUR/USD - 1.1544-0.01 GBP/USD - 1.3377-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.20-0.16
STOCKS US: DOW JONES - 49918.78-1.87 NASDAQ - 25169.50-1.98
STOCKS US: S&P 500 - 7266.99-1.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10254.81+0.27 CAC40 - 8161.83-0.51
STOCKS EUR:  DAX - 24195.31-0.97
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
OpenAI, Anthropic, SpaceX. Համաշխարհային տեխնոհսկաները սկսել են մրցավազք՝ հանուն 1 տրիլիոն դոլարի
11/06/2026 11:14
Կիսվել

OpenAI, Anthropic, SpaceX. Համաշխարհային տեխնոհսկաները սկսել են մրցավազք՝ հանուն 1 տրիլիոն դոլարի

ChatGPT հանրահայտ չաթբոտի ստեղծող OpenAI-ը դարձել է արհեստական բանականության ոլորտի հերթական հսկան, որը հայտարարել է բորսայական ցուցակման միջոցով հանրային շուկայում բաժնետոմսերի վաճառքի ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է BBC-ն։

Այս որոշումը սպասվում էր արդեն մի քանի ամիս, սակայն ընկերության հայտարարությունը հնչեց ուղիղ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱԲ ոլորտի մրցակից Anthropic ընկերությունը նույնպես հայտարարեց բորսա դուրս գալու մտադրության մասին։

Օրերս OpenAI-ը հայտնել է, որ գաղտնի կարգով փաստաթղթեր է ներկայացրել ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC)՝ ապագայում նախնական հրապարակային առաջարկ (IPO) իրականացնելու նպատակով։ Այդ քայլը համալրում է խոշոր IPO-ների շարքը, որոնց թվում են Anthropic-ը և միլիարդատեր Իլոն Մասկի հրթիռաշինական SpaceX ընկերությունը, որի դեբյուտը Nasdaq-ում նախատեսված է ուրբաթ օրը։

SpaceX-ը նպատակաուղղվում է բաժնետոմսերի այնպիսի գնին, որը ընկերությունը կգնահատի 1.75 տրիլիոն դոլար։

Aviva Investors-ի ներկայացուցիչ Սունիլ Կրիշնանի խոսքով՝ բոլոր երեք ընկերություններն ունեն «հսկայական պահանջարկ ֆինանսական միջոցների նկատմամբ», և ոչ ոք չի ցանկանում այս մրցավազքում վերջինը լինել։

OpenAI-ն և Claude չաթբոտի ստեղծող Anthropic-ը կենտրոնացած են արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման վրա և փաստացի սուր մրցակցության մեջ են այն պահից, երբ Դարիո Ամոդեյը հինգ տարի առաջ հիմնադրեց Anthropic-ը։ Նա հեռացել էր OpenAI-ից՝ ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի հետ ունեցած տարաձայնություններից հետո։

Այսօր ընկերությունները պայքարում են օգտատերերի, կորպորատիվ հաճախորդների և ներդրողների համար, իսկ վերջին ամիսներին դրանց մասնավոր գնահատականները կայունորեն մոտեցել են 1 տրիլիոն դոլարի շեմին։

OpenAI-ի վերջին մասնավոր գնահատականը կազմել է 852 միլիարդ դոլար, իսկ Anthropic-ի գնահատականը հասել է 965 միլիարդ դոլարի։ Այժմ ընկերությունները մրցելու են նաև այն հարցում, թե որն առաջինը կհայտնվի հանրային շուկայում, քանի որ դրանցից ոչ մեկը դեռ չի հրապարակել հստակ ժամկետներ։

Սինգապուրի կառավարման համալսարանի դոցենտ Ռիչարդ Քրոուլիի խոսքով՝ ներդրողները մեծ ուշադրությամբ հետևում են գեներատիվ արհեստական բանականության ոլորտի այս երկու ընկերությունների բորսայական ցուցակմանը, քանի որ դրանց արդյունքները կձևավորեն սպասումները այն ընկերությունների նկատմամբ, որոնք կհետևեն նրանց օրինակին։

IDram

«Մենք սովոր ենք OpenAI-ին և Anthropic-ին դիտարկել որպես մրցակիցներ, սակայն դրանց ֆինանսավորման ճակատագիրը սերտորեն կապված է այն բանի հետ, թե հասարակությունն ընդհանուր առմամբ ինչպես է ընկալում գեներատիվ արհեստական բանականության ոլորտը», – ասել է նա։

Անցյալ շաբաթ Սեմ Ալթմանը CNBC-ին տված հարցազրույցում նշել էր, որ չի շտապում OpenAI-ը բորսա դուրս բերել և դա կանի «երբ գա ճիշտ ժամանակը»։

SEC-ին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո ընկերությունն այժմ ունի «ավելի շուտ բորսա դուրս գալու հնարավորություն, եթե դա համարվի ամենանպատակահարմար քայլը»։

Բորսայական ցուցակման դեպքում OpenAI-ը պարտավոր կլինի ապահովել ավելի մեծ թափանցիկություն իր ֆինանսական ցուցանիշների և արտադրանքային ծրագրերի վերաբերյալ։ Քրոուլիի խոսքով՝ բորսայում հայտնվելը կարող է նաև դժվարացնել մասնավոր ֆինանսավորման ներգրավումը և նվազեցնել որոշ գործարքների գրավչությունը, քանի որ ընկերությունները ստիպված կլինեն ավելի շատ տեղեկատվություն հրապարակել։

OpenAI-ի, Anthropic-ի և SpaceX-ի համար, որին պատկանում է նաև սկանդալային Grok արհեստական բանականության չաթբոտը, բաժնետոմսերի վաճառքը լայն հանրությանը, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կտա ներգրավել միլիարդավոր դոլարների նոր կապիտալ։

Արհեստական բանականության ընկերությունների գործունեության ամենաթանկ ուղղություններից մեկը այսպես կոչված «հաշվողական ռեսուրսն» է։ Այդ տերմինի տակ սովորաբար հասկացվում են ենթակառուցվածքներն ու հաշվարկային հզորությունները, որոնք անհրաժեշտ են ընկերության արտադրանքների՝ օրինակ չաթբոտերի ստեղծման, ուսուցման, փորձարկման և հետագայում օգտատերերին տրամադրելու համար։

Գնահատականների համաձայն՝ OpenAI-ի հաշվարկային ռեսուրսների տարեկան ծախսերը գերազանցում են 100 միլիարդ դոլարը, մինչդեռ ընկերության եկամուտները կազմում են այդ գումարի միայն մի մասը։

SpaceX-ը նույնպես դեռ հեռու է շահութաբերությունից։

Մինչդեռ Anthropic-ը ներդրողներին հայտնել է, որ մտադիր է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հասնել շահութաբերության՝ մատնանշելով Claude արտադրանքի և հարակից ծառայությունների վաճառքների զգալի աճը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45