Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Evocabank-ը և Norakaruyc.am-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
23/06/2026 12:11
Կիսվել

Evocabank-ը և Norakaruyc.am-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Նոր թվային լուծումը հնարավորություն կտա բնակարան ընտրել և հիփոթեքի հայտ ներկայացնել մեկ հարթակից։

Evocabank-ը և Norakaruyc.am հարթակը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով պարզեցնել և արագացնել բնակարանի գնման ու հիփոթեքային ֆինանսավորման գործընթացները։

Համագործակցության արդյունքում Norakaruyc.am-ի օգտատերերը կկարողանան ոչ միայն ծանոթանալ նորակառույց շենքերի բնակարանների մասին ամբողջական տեղեկատվությանը, այլ նաև անմիջապես հարթակից կապ հաստատել կառուցապատողի և Բանկի հետ, ստանալ խորհրդատվություն և ներկայացնել հիփոթեքային վարկի հայտ։

Հարթակում ներկայացված են բնակարանների հատակագծերը, ֆինանսավորման հնարավոր տարբերակները, ամսական վճարների չափը և մարման գրաֆիկները։ Օգտատերերը, լրացնելով անհրաժեշտ տվյալները, կարող են իրենց հայտն ավտոմատ կերպով փոխանցել ինչպես կառուցապատողին, այնպես էլ Evocabank-ին։

«Այս նորարարական լուծումը հնարավորություն է տալիս մեկտեղել անշարժ գույքի ընտրության ու ֆինանսավորման բոլոր փուլերը մեկ միասնական թվային հարթակում: Դրա շնորհիվ մենք կարողանում ենք առավելագույնս կրճատել թե՛ հաճախորդի ծախսած ժամանակը, և թե՛ թղթաբանությունը։ Մեր այս նախաձեռնությունը միտված է հենց դրան՝ փոխելու շուկայի մոտեցումները և բնակարանի գնման ողջ գործընթացը՝ այն հաճախորդի համար դարձնելով անհամեմատ ավելի արագ, հարմարավետ և ամբողջովին թվայնացված: Norakaruyc.am-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ինտեգրել Բանկի բոլոր հիփոթեքային պրոդուկտները, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ կարողանա ընտրել իր կարիքներին և հնարավորություններին առավել համապատասխան տարբերակը»,- նշել է Evocabank-ի Սպառողական վարչության ղեկավար Ստեփան Ավետիսյանը:

«Այսուհետ Norakaruyc.am հարթակի օրական ավելի քան 2,500 օգտատերեր կկարողանան մեկ հարթակում ընտրել իրենց նախընտրած բնակարանը, անցնել նույնականացման գործընթացը և անմիջապես առցանց դիմել հիփոթեքային վարկի համար։
Սկսած 2019թ.-ից՝ մեր փորձը ցույց է տալիս, որ, ավելացնելով թվային միջավայրի գործիքակազմը, մեզ հետ համագործակցող կառուցապատողների հետ հասնում ենք ավելի արդյունավետ և արագ վաճառքների։ Նախաձեռնությունը միտված է պարզեցնելու և արագացնելու բնակարանի գնման գործընթացը՝ նվազեցնելով այցելությունների և փաստաթղթաշրջանառության ծավալը, ինչպես նաև ապահովելով ավելի հարմար և ժամանակակից սպասարկում հաճախորդների համար»,- նշել է Norakaruyc.am հարթակի հիմնադիր Սերգեյ Խաչատրյանը։

Նոր թվային լուծումը հնարավորություն կտա բնակարան ընտրել և հիփոթեքի հայտ ներկայացնել մեկ հարթակից

Evocabank-ի և Norakaruyc.am-ի համատեղ թվային լուծումը ևս մեկ քայլ է դեպի Հայաստանի անշարժ գույքի շուկայի թվայնացում:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37