Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 72.53-4.93 WTI - 69.35-4.24
COMEX:  GOLD - 3988.20-1.88 SILVER - 58.05-6.40
COMEX:  PLATINUM - 1572.10-3.92
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.10 EUR/GBP - 1.1366+0.01
FOREX:  EUR/USD - 1.1366+0.01 GBP/USD - 1.3177-0.14
STOCKS RUS:  RTSI - 945.17-4.16
STOCKS US: DOW JONES - 51848.90+0.35 NASDAQ - 25476.64-0.43
STOCKS US: S&P 500 - 7358.22-0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 72366.34+4.61 TOPIX - 4016.47+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 23076.91-1.43 SSEC - 4120.28+0.23
STOCKS EUR:  FTSE100 - 10461.63+0.31 CAC40 - 8385.49+0.54
STOCKS EUR:  DAX - 24740.36-0.62
25/06/2026  CBA:  USD - 368.26+0.33 GBP - 484.89+0.84
25/06/2026  CBA:  EURO - 417.75+0.52
25/06/2026  CBA:  GOLD - 47649-1271 SILVER - 717.49-18.17
Ford-ը մեքենայի փորձարկման համար «վարձել» է իսկական արջ
25/06/2026 16:39
Կիսվել

Ford-ը մեքենայի փորձարկման համար «վարձել» է իսկական արջ

Ford-ը ցուցադրել է, թե անվտանգության տեսանկյունից որքան արդյունավետ է F-150 Platinum պիկապը։ Այդ նպատակով ամերիկյան ընկերությունը հրավիրել է վարժեցված արջի, որը նախկինում մասնակցել էր «Yellowstone» սերիալի նկարահանումներին։ Այս անսովոր փորձարկման ընթացքում կենդանին ցնցել է մեքենան, քերծել թափքը, կոտրել ապակին և նույնիսկ կարողացել բացել դուռը։

Այս ներկայացումն իրականում տպավորիչ է։ Սակայն այն ցույց չի տալիս, թե որքան արդյունավետ է Ford-ի անվտանգության նոր փաթեթը իրական ավտոգողերի դեմ։ Նույնիսկ եթե արջին հաջողվեր նստել վարորդի տեղը, միևնույն է նա չէր կարող մեքենան վարել ու տանել։

Նշենք, որ անվտանգության այս փաթեթը ներառում է համակարգ, որը մեքենայի սեփականատիրոջը տեղեկացնում է սրահ ներթափանցելու, բաց դռների և առկա անսարքությունների մասին։ Այն նաև հաղորդում է, եթե մեքենան որևէ պատճառով սկսել է շարժվել։ Ցանկության դեպքում սեփականատերը կարող է հեռավար միանալ ներկառուցված տեսախցիկներին և արգելափակել շարժիչի գործարկումը։ Այսինքն՝ արջի մասնակցությամբ փորձարկումը փաստացի ոչ մի պատկերացում չի տվել Ford-ի անվտանգության համալիրի արդյունավետության մասին։

Միևնույն ժամանակ ամերիկացի որոշ վարորդներ դժգոհ են, որ այս փաթեթը գնելու դեպքում ընկերությունը պահանջում է տրամադրել անձնական տվյալներ, որոնք հետագայում կարող է փոխանցել գործընկերներին։ Եվ սա այն դեպքում, երբ անվտանգության որոշ գործառույթներ առնվազն կարող էին աշխատել ինքնուրույն՝ առանց նման տվյալների փոխանցման անհրաժեշտության։Ford-ը մեքենայի փորձարկման համար «վարձել» է իսկական արջ

Ռեգո Ինշուրանս

Ford-ը ցուցադրել է, թե անվտանգության տեսանկյունից որքան արդյունավետ է F-150 Platinum պիկապը։ Այդ նպատակով ամերիկյան ընկերությունը հրավիրել է վարժեցված արջի, որը նախկինում մասնակցել էր «Yellowstone» սերիալի նկարահանումներին։ Այս անսովոր փորձարկման ընթացքում կենդանին ցնցել է մեքենան, քերծել թափքը, կոտրել ապակին և նույնիսկ կարողացել բացել դուռը։

Այս ներկայացումն իրականում տպավորիչ է։ Սակայն այն ցույց չի տալիս, թե որքան արդյունավետ է Ford-ի անվտանգության նոր փաթեթը իրական ավտոգողերի դեմ։ Նույնիսկ եթե արջին հաջողվեր նստել վարորդի տեղը, միևնույն է նա չէր կարող մեքենան վարել ու տանել։

Նշենք, որ անվտանգության այս փաթեթը ներառում է համակարգ, որը մեքենայի սեփականատիրոջը տեղեկացնում է սրահ ներթափանցելու, բաց դռների և առկա անսարքությունների մասին։ Այն նաև հաղորդում է, եթե մեքենան որևէ պատճառով սկսել է շարժվել։ Ցանկության դեպքում սեփականատերը կարող է հեռավար միանալ ներկառուցված տեսախցիկներին և արգելափակել շարժիչի գործարկումը։ Այսինքն՝ արջի մասնակցությամբ փորձարկումը փաստացի ոչ մի պատկերացում չի տվել Ford-ի անվտանգության համալիրի արդյունավետության մասին։

Միևնույն ժամանակ ամերիկացի որոշ վարորդներ դժգոհ են, որ այս փաթեթը գնելու դեպքում ընկերությունը պահանջում է տրամադրել անձնական տվյալներ, որոնք հետագայում կարող է փոխանցել գործընկերներին։ Եվ սա այն դեպքում, երբ անվտանգության որոշ գործառույթներ առնվազն կարող էին աշխատել ինքնուրույն՝ առանց նման տվյալների փոխանցման անհրաժեշտության։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

25/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.26
+0.33
Եվրո (EUR)
417.75
+0.52
Ռուբլի (RUR)
4.8654
-0.0508
Լարի (GEL)
139.06
+0.03
47649
-1271
Արծաթ
717.49
-18.17