Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26/06/2026 16:41
Կիսվել

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում

Ամերիաբանկը և  ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում ՕՊԵԿ-ի հիմնադրամի «Զարգացման ֆորում 2026»-ի շրջանակում, որով նաև նշանավորվեց կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։

Ներգրավված միջոցներն ուղղվելու են հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, ինչը նոր հնարավորություն կտա վերջիններիս` ստանալու անհրաժեշտ միջոցներ բիզնեսը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և գործունեությունը  ընդլայնելու համար:

Պայմանագիրը ստորագրել են Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը և ՕՊԵԿ-ի հիմնադրամի նախագահ դոկտոր Աբդուլհամիդ Ալխալիֆան։

«ՕՊԵԿ-ի հիմնադրամի հետ այս համագործակցությունը մեր երկարամյա գործընկերության կարևորագույն ձեռքբերումներից է և մինչ օրս այս կառույցից ներգրավված ամենախոշոր ֆինանսավորումը։ Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունն Ամերիաբանկի ռազմավարության առանցքային ուղղություններից է, և մենք բարձր ենք գնահատում այս նոր համագործակցության ընձեռած հնարավորությունը։ Ծրագրի շրջանակում ներգրավվող միջոցները թույլ կտան ընդլայնել ՓՄՁ-ների ֆինանսավորման հնարավորությունները՝ աջակցելով ավելի մեծ թվով ձեռնարկությունների կայացմանը, զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը», – նշել է Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը:

ՕՊԵԿ-ի hիմնադրամը և Ամերիաբանկը համագործակցում են 2015 թվականից՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ փոքր և միջին ձեռնարկությունների և առևտրի ֆինանսավորման ուղղություններով։ Մասնավորապես, մինչև այժմ կնքվել են 125 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրեր, որոնց շրջանակներում ներգրավված միջոցներն ուղղվել են տնտեսության ամենատարբեր` արտադրության, սննդի արդյունաբերության, առևտրի և հյուրանոցային ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) համաշխարհային մասշտաբով լիազորված զարգացման միակ հաստատությունն է, որը ֆինանսավորում է տրամադրում անդամ երկրներից բացառապես ոչ անդամ երկրներին: ՕՊԵԿ-ի հիմնադրամը հիմնվել է 1976 թվականին: Հիմնադրամի աշխատանքը մարդակենտրոն է՝ ուղղված այնպիսի նախագծերի, որոնք բավարարում են կենսական կարիքները, ինչպիսիք են սնունդը, էներգիան, ենթակառուցվածքները, զբաղվածությունը (հատկապես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում), մաքուր ջուրը և սանիտարական պայմանները, առողջապահությունը և կրթությունը: Մինչ օրս ՕՊԵԿ-ի հիմնադրամը հատկացրել է ավելի քան 32 միլիարդ ԱՄՆ դոլար զարգացման նախագծերի ավելի քան 125 երկրում: Այս նախագծերի ընդհանուր արժեքը գերազանցում է 240 միլիարդ ԱՄՆ դոլարը, ինչը համարժեք է շուրջ 7.50 ԱՄՆ դոլարի հիմնադրամի ներդրած յուրաքանչյուր 1 ԱՄՆ դոլարի դիմաց: ՕՊԵԿ-ի հիմնադրամն ունի «AA+/կանխատեսումը` «կայուն»» վարկանիշ Fitch-ից և «AA+, կանխատեսումը` «կայուն»» վարկանիշ S&P-ից: Մեր տեսլականն այնպիսի աշխարհ է, որտեղ կայուն զարգացումը իրականություն է բոլորի համար:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25