Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Նորություն․ ArcaQR-ով նույնականացում EasyPay տերմինալներում 
29/06/2026 17:36
Կիսվել

Նորություն․ ArcaQR-ով նույնականացում EasyPay տերմինալներում 

EasyPay վճարային տերմինալներում անհրաժեշտ է անցնել նույնականացում ավանդի, քարտի և հաշվի համալրումների իրականացման համար։ Այժմ դա հնարավոր է նաև ArcaQR-ի միջոցով։ 

Arca QR-ով նույնականանալու համար անհրաժեշտ է․ 

  1. Ընտրել ArcaQR-ը որպես նույնականացման մեթոդ 
  2. Մուտք գործել MyAmeria, AraratMobile կամ AEB Mobile հավելված 
  3. Սքանավորել տերմինալի էկրանին ցուցադրված QR կոդը վերոնշյալ հավելվածներից մեկով։ 

EasyPay տերմինալներում հնարավոր է նույնականանալ նաև easywallet հավելվածով և imID-ով։ Մանրամասները՝ ընկերության գրառման մեջ։ 

Առաջիկայում կավելանա ArcaQR համակարգին մասնակից բանկերի թիվը, և տերմինալներում հնարավոր կլինի նույնականանալ նաև այլ բանկերի հավելվածներով։ 

«Իզի Փեյ»-ը ՀՀ առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որի նպատակն է պարզեցնել մարդկանց ֆինանսական կյանքը և առաջարկել պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ «Իզի Փեյ»-ի 4200+ տերմինալներում և easywallet հավելվածում կան 1000+ վճարատեսակներ․ հնարավոր է վճարել բժշկական, պետական, ապահովագրական, նոտարական, կոմունալ և այլ ծառայությունների համար, կատարել նվիրատվություններ, մեքենային առնչվող վճարումներ ու վարկի մարումներ, կատարել ու ստանալ դրամական փոխանցումներ, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ և ավելին։ Ընկերության մասին ավելին ներկայացված է www.easypay.am պաշտոնական կայքում։ 

Arca-ն ազգային վճարային համակարգ է, որը միավորում է ՀՀ բանկային համակարգը և ձևավորում միասնական և նորարար ֆինանսական էկոհամակարգ։ Այն տրամադրում է վճարային լուծումներ ֆինանսական կազմակերպություններին, ձեռնարկատերերին և քարտապաններին։ Ընկերության նորարար տեխնոլոգիական լուծումներից են ArcaPay-ը, ArcaQR-ը և ArcaLink-ը։ Arca-ի ծառայությունների մասին ներկայացված է www.arca.am պաշտոնական կայքում։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72