Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
30/06/2026 15:27
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։

Հրատարակության առանձնահատկությունն այն է, որ վեպն առաջին անգամ է թարգմանվել հայերեն  անմիջապես ֆրանսերեն բնագրից։ Սա հնարավորություն է տվել առավելագույն ճշգրտությամբ պահպանել հեղինակի լեզվի ոճային առանձնահատկությունները, ստեղծագործության գեղարվեստական ինքնատիպությունն ու գաղափարական ամբողջականությունը՝ հայ ընթերցողին ներկայացնելով վեպը հնարավորինս մոտ բնագրին։

«Աջակցելով մշակույթի, կրթության և ընթերցանության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ Բանկը շարունակում է իր ներդրումն ունենալ այնպիսի ծրագրերի իրականացման գործում, որոնք նպաստում են համաշխարհային գրական ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը հայ ընթերցողների շրջանում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Դյումայի ոճն առանձնանում է իր արտահայտչականությամբ, վառ գեղարվեստական պատկերավորմամբ և նուրբ հումորով։ Նոր թարգմանության ընթացքում մեր գլխավոր նպատակը հենց այդ առանձնահատկությունների պահպանումն էր, որպեսզի հայ ընթերցողը հնարավորություն ունենա վեպը զգալ և ընկալել այնպես, ինչպես դա կանխամտածվել է հեղինակի կողմից։ Շնորհակալություն ենք հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկին այս կարևոր նախագծին ցուցաբերած աջակցության և համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները մայրենի լեզվով հրատարակելու գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

«Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը շուտով հասանելի կլինի հանրապետության բոլոր հայտնի գրախանութներում։

Վեպի ֆրանսերեն բնագրում դ’Արտանյանն իրեն համեմատում է «հայազգի դոն Հաբեթի» (don Japhet l’Arménien) հետ, որը ֆրանսիական գրականությունում հայտնի է որպես պարծենկոտ և ինքնագովեստով աչքի ընկնող կերպար։ Այս գրական ակնարկը, որը բացակայում է վեպի ռուսերեն թարգմանության մեջ, բացահայտվել է թարգմանիչ Սամվել Գասպարյանի կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում։

 ՎՏԲ–Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45