Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Google-ը Coob Ads-ին նշանակել է պաշտոնական Google Ads Sales Representative Հայաստանում
01/07/2026 13:27
Կիսվել

Google-ը Coob Ads-ին նշանակել է պաշտոնական Google Ads Sales Representative Հայաստանում

Այս նշանակումը հինգ նոր շուկաներում ընկերության գործունեության ընդլայնման մասն է: 

2026թ․–ի հուլիսի 1-ից Coob Ads-ը դարձել է պաշտոնական Google Ads Sales Representative–ըՀայաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում:

Այս նշանակումը դարձավ ընկերության միջազգային զարգացման տրամաբանական շարունակությունը։ Ավելի քան երկու տարի Coob Ads-ը (նախկինում՝ Admixer Media) աշխատում է որպես Google Ads Sales Representative Ղազախստանում, Սերբիայում, Սլովենիայում և Խորվաթիայում՝գովազդատուներին և գործակալություններին տրամադրելով տեղական փորձագիտական աջակցություն։

Ընդլայնումը դեպի նոր շուկաներ արտացոլում է ինչպես Google Ads Sales Representative ծրագրի հետագա զարգացումը, այնպես էլ գովազդատուների կողմից աճող պահանջարկը տեղական փորձաքննության, ռազմավարական խորհրդատվությունների, կրթական նախաձեռնությունների և աջակցության նկատմամբ, որն ուղղված է զարգացող թվային շուկաներում գովազդային արշավների արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանն աճի բարձր ներուժ ունեցող շուկա է

DataReportal-ի տվյալներով՝ 2025թ․-ի սկզբում Հայաստանում կար 2,37 միլիոն ինտերնետային օգտատեր, իսկ ինտերնետի թափանցելիության մակարդակը հասել էր 80%-ի։

Երկրի թվային տնտեսությունը շարունակում է զարգանալ՝ առցանց ծառայությունների տարածվածության աճի և e-commerce–ի աստիճանական ընդլայնման շնորհիվ:

«Google-ը նշանակել է Coob Ads-ին որպես Google Ads Sales Representative Հայաստանում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Ադրբեջանում և Վրաստանում, որպեսզի ցանկացած մասշտաբ իընկերություններին հասանելիություն տրամադրի տեղական փորձաքննության նկատմամբ։ Այս գործընկերությունը նպաստում է թվային տրանսֆորմացիայի արագացմանը և զգալի աճին Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներում։ Տեղական աջակցության շնորհիվ ընկերությունները ստանում են ավելի լայն հասանելիություն թվային գործիքների, թվային մարքեթինգի և էլեկտրոնային առևտրի ոլորտում մասնագիտացված ուսուցման, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված ժամանակակից գովազդային լուծումների նկատմամբ։ Մենք ակնկալում ենք, որ այս գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա տնտեսական զարգացման վրա և կնպաստի երկարաժամկետ թվային նորարարություններին այս արագ աճող շուկաներում», – Ջեյք Նորման, Google-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործակալության տնօրեն (Jake Norman, Director, Central & Eastern Europe Agency, Google):

Ինչ է սա նշանակում բիզնեսի համար 

Coob Ads-ն օգնելու է Հայաստանի ընկերություններին բարձրացնել Google Ads-ում գովազդային արշավների արդյունավետությունը՝ գովազդատուներին և գործակալություններին տրամադրելով անվճար պրոֆեսիոնալ աջակցություն: Այն ներառում է՝

  •       ռազմավարական խորհրդատվություն գովազդային արշավների գործարկման և մասշտաբավորման վերաբերյալ
  •       աջակցություն Search-ի, YouTube-ի և Display-ի գովազդային ֆորմատների հետ աշխատելիս
  •       արհեստական բանականության վրա հիմնված Google գովազդային արշավների ներդրում և կիրառում, այդ թվում՝ Performance Max-ը, AI Max for Search-ը և Smart Bidding-ը.
  •       ուսուցողական վեբինարներ, վորքշոփեր և անհատական խորհրդատվություններ:

Նպատակը պարզ է՝ օգնել ընկերություններին նվազեցնել հաճախորդների ներգրավման արժեքը, բարձրացնել գովազդի վրա կատարված ծախսերի վերադարձելիությունը (ROAS) և ավելի արդյունավետ զարգացնել բիզնեսը Google-ի գովազդային լուծումների օգնությամբ:

«Coob Ads-ում մենք համոզված ենք, որ գովազդը պետք է լինի աճի գործիք, ոչ թե պարզապես ծախսերի հոդված: Վերջին երկու տարիների ընթացքում մենք օգնել ենք հարյուրավոր գործակալությունների և գովազդատուների՝ ստանդարտ արշավներից անցում կատարել արհեստական բանականության վրա հիմնված բարձր արդյունավետություն ունեցող ռազմավարությունների և գործիքների, որոնք ապահովում են արդյունավետության իրական աճ և օգնում են մասշտաբավորել բիզնեսը: Մենք տրամադրում ենք անվճար ռազմավարական փորձաքննություն և պրոֆեսիոնալ աջակցություն՝ օգնելով մեր գործընկերներին ստանալ առավելագույն արդյունք գովազդում կատարված ներդրումներից: Այսօր մենք ուրախ ենք այս մոտեցումը տարածել նոր շուկաների վրա և օգնել էլ ավելի մեծ թվով տեղական ընկերությունների աճել Google Ads-ի հետ միասին», – նշում է Coob Ads-ի գլոբալ ծրագրերի տնօրեն Մոյցա Ռոզակը (Global Program Director Mojca Rozac):

Coob Ads-ը ներառված է CoobX ընկերությունների խմբում, որը նախկինում գործում էր Admixer Advertising բրենդի ներքո։ 2016 թվականից ընկերությունը հանդիսանում է պաշտոնական Google Marketing Platform Sales Partner՝ տրամադրելով գովազդատուներին և գործակալություններին հասանելիություն Google Marketing Platform-ի առաջադեմ գործիքներին, այդ թվում՝ Display & Video 360, Campaign Manager 360 և Search Ads 360: Տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնել է իր ներկայությունն ավելի քան 10 երկրում՝ կառուցելով տեղական թիմեր և կուտակելով գործնական փորձ տարբեր թվային շուկաներում: 2026 թվականին ընկերությունը իրականացրել է ռեբրենդինգ և սկսել է հանդես գալ CoobX բրենդի ներքո, ինչն արտացոլում է նրա նոր դիրքավորումը՝ որպես էկոհամակարգ, որը միավորում է մեդիան, մարքեթինգը, տվյալները և տեխնոլոգիաները։

Ինչպես սկսել

Հայաստանի գովազդատուները և գործակալությունները կարող են դիմել Coob Ads-ին՝ Google Ads-ում գովազդային արշավների պլանավորման, գործարկման և օպտիմալացման վերաբերյալ անվճար խորհրդատվություն և փորձագիտական աջակցություն ստանալու համար:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72