Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-0.50
OIL:  BRENT - 70.78-3.39 WTI - 67.75-2.96
COMEX:  GOLD - 4068.30+2.25 SILVER - 59.73+3.13
COMEX:  PLATINUM - 1623.80+4.69
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.5-0.19 EUR/GBP - 1.1377-0.22
FOREX:  EUR/USD - 1.1377-0.22 GBP/USD - 1.3279+0.34
STOCKS RUS:  RTSI - 943.69-0.15
STOCKS US: DOW JONES - 52305.24-0.03 NASDAQ - 26040.03-0.66
STOCKS US: S&P 500 - 7483.23-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 70474.96+0.59 TOPIX - 4011.50+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02+0.00 SSEC - 4112.45+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 10478.34-0.18 CAC40 - 8337.29-0.79
STOCKS EUR:  DAX - 25040.28+0.18
01/07/2026  CBA:  USD - 368.05+0.16 GBP - 487.7+0.83
01/07/2026  CBA:  EURO - 419.47+0
01/07/2026  CBA:  GOLD - 47641+16 SILVER - 695.79+13.26
OpenAI-ն ԱՄՆ կառավարությանը առաջարկել է ընկերության բաժնետոմսերի 5%-ը
02/07/2026 13:14
Կիսվել

OpenAI-ն ԱՄՆ կառավարությանը առաջարկել է ընկերության բաժնետոմսերի 5%-ը

OpenAI-ն ակտիվ բանակցություններ է վարում ԱՄՆ կառավարությանը ընկերության բաժնետոմսերի 5%-ը տրամադրելու շուրջ, հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

Ընկերության գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը և այլ բարձրաստիճան ղեկավարներ առաջարկում են այս քայլը իրականացնել այնպիսի մեխանիզմի շրջանակում, որի համաձայն Վաշինգտոնը կստանա ԱՄՆ-ի առաջատար արհեստական բանականության մշակմամբ զբաղվող յուրաքանչյուր ընկերության բաժնետոմսերի 5%-ը։ Financial Times-ի փոխանցմամբ՝ այդ ընկերությունների թվում կարող են լինել Anthropic-ը, Google-ը (պատկանում է Alphabet Inc.-ին) և Meta-ն։ Միաժամանակ դեռևս պարզ չէ, թե արդյոք նշված ընկերությունները կհամաձայնեն նման առաջարկին։

Ալթմանի կարծիքով՝ OpenAI-ում պետության ֆինանսական մասնակցությունը լավագույն միջոցը կլինի արհեստական բանականության բումի տնտեսական արդյունքները հանրության հետ կիսելու համար։

FT-ի աղբյուրների բնորոշմամբ՝ բանակցությունները ներկայումս կրում են հայեցակարգային բնույթ և գտնվում են վաղ փուլում։ Նրանց խոսքով՝ Ալթմանը հարցը քննարկում է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, այդ թվում՝ անձամբ Թրամփի, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ։

Պարբերականի աղբյուրների գնահատմամբ՝ նախաձեռնության իրագործման համար կարող է անհրաժեշտ լինել ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան օրենսդրական ակտը։

Ավելի վաղ Թրամփը հետաքրքրություն էր հայտնել առաջատար արհեստական բանականության ընկերություններում պետության բաժնեմասնակցության գաղափարի նկատմամբ՝ ինքնիշխան հիմնադրամի միջոցով, որը բնակչության օգտին կվերաբաշխի ստացվող ֆինանսական օգուտների մի մասը։ Նա նշել էր, որ այդ հարցը քննարկել է ընկերությունների հետ, սակայն մանրամասներ չէր ներկայացրել։

Financial Times-ի տվյալներով՝ Ալթմանը և OpenAI-ի մյուս ղեկավարները որպես օրինակ նշել են Alaska Permanent Fund-ը, որը նահանգի նավթային եկամուտները ներդրում է կատարում բաժնետոմսերում և ստացվող շահաբաժինները բաշխում տեղական իշխանություններին ու բնակչությանը։

01/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.16
Եվրո (EUR)
419.47
+0
Ռուբլի (RUR)
4.7071
+0.0011
Լարի (GEL)
139.28
+0.21
47641
+16
Արծաթ
695.79
+13.26