Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.50-0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 72.44+0.70 WTI - 68.93+0.22
COMEX:  GOLD - 4129.00-1.09 SILVER - 61.92-0.77
COMEX:  PLATINUM - 1629.00-1.39
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.86+0.30 EUR/GBP - 1.1438+0.04
FOREX:  EUR/USD - 1.1438+0.04 GBP/USD - 1.3391+0.30
STOCKS RUS:  RTSI - 886.50-3.10
STOCKS US: DOW JONES - 53055.91+0.29 NASDAQ - 26121.16+1.12
STOCKS US: S&P 500 - 7537.43+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 69737.69+0.00 TOPIX - 4101.96+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23616.32+0.00 SSEC - 4041.24+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10651.77-0.26 CAC40 - 8479.87-0.33
STOCKS EUR:  DAX - 25817.89+0.15
06/07/2026  CBA:  USD - 367.47-0.32 GBP - 490.2-0.98
06/07/2026  CBA:  EURO - 419.65-1.36
06/07/2026  CBA:  GOLD - 49197+370 SILVER - 735.57+30.34
Porsche-ը ճգնաժամի պատճառով կարող է կրճատել ևս 4000 աշխատատեղ
07/07/2026 15:37
Կիսվել

Porsche-ը ճգնաժամի պատճառով կարող է կրճատել ևս 4000 աշխատատեղ

Գերմանական Porsche ավտոարտադրողը պատրաստում է ծախսերի կրճատման նոր ծրագիր, որի շրջանակում աշխատանքից կարող է ազատվել ևս 4 հազար աշխատակից։ Ճգնաժամի հիմնական պատճառներն են համարվում համավարակը, էներգակիրների գների աճը և չինական ավտոարտադրողների ուժեղացող մրցակցությունը։

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, մարտին Porsche-ն հայտարարել էր մինչև 2029 թվականը աշխատակիցների թիվը ավելի քան 3.9 հազարով կրճատելու ծրագրի մասին։ Այժմ ընկերությունը դիտարկում է ծախսերի կրճատման նոր փուլ, որի շրջանակում հնարավոր է ևս 4000 աշխատատեղի կրճատում։

Ռեգո Ինշուրանս

Պարբերականի տվյալներով՝ կրճատումներն առաջին հերթին կվերաբերեն վարչական ստորաբաժանումների աշխատակիցներին և ղեկավար կազմին։ Բացի այդ, քննարկվում է Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Վայսախ համայնքում գտնվող Porsche-ի ինժեներահետազոտական կենտրոնի անձնակազմը 30%-ով կրճատելու տարբերակը։

Ընկերության ներկայացուցիչը DPA գործակալությանը հաստատել է, որ օպտիմալացման միջոցառումներ իսկապես նախապատրաստվում են, սակայն չի նշել դրանց ճշգրիտ ծավալը։ Նրա խոսքով՝ վերջնական ծրագիրը կձևավորվի հուլիսի վերջում։

Վերջին տարիներին Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերությունը ճգնաժամ է ապրում։ Սկզբում այն պայմանավորված էր COVID-19 համավարակով, իսկ 2022 թվականից իրավիճակը խորացավ էներգակիրների գների կտրուկ աճի և չինական էլեկտրամոբիլ արտադրողների մրցակցության ուժեղացման պատճառով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
-0.32
Եվրո (EUR)
419.65
-1.36
Ռուբլի (RUR)
4.7311
-0.0275
Լարի (GEL)
139.2
-0.09
49197
+370
Արծաթ
735.57
+30.34