Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Չինաստանը հայտարարել է Anthropic-ի գործիքում տվյալների գաղտնի փոխանցման մեխանիզմի հայտնաբերման մասին
13/07/2026 16:12
Կիսվել

Չինաստանը հայտարարել է Anthropic-ի գործիքում տվյալների գաղտնի փոխանցման մեխանիզմի հայտնաբերման մասին

Չինացի մասնագետները հայտնաբերել են ամերիկյան Anthropic ընկերության Claude Code արհեստական բանականության (AI) կոդավորման հարթակում առկա «բեքդոր» խոցելիություններ, գրում է The Wall Street Journal-ը:

Բեքդորը մշակողի կողմից դիտավորյալ թողնված մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս ստանալ հասանելիություն սարքին կամ տվյալներին։

CNNVD-ի հայտարարության համաձայն՝ Claude Code-ի՝ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում թողարկված մի շարք տարբերակներ «ներկառուցված մոնիթորինգի մեխանիզմի միջոցով կարող են առանց օգտատիրոջ համաձայնության հեռավոր սերվերներին փոխանցել զգայուն տեղեկատվություն, այդ թվում՝ օգտատիրոջ գտնվելու վայրը և ինքնությունը»։

Պետական գերատեսչությունը նախազգուշացնում է, որ նման մեխանիզմը կարող է «լուրջ սպառնալիք» ներկայացնել և օգտատերերին խորհուրդ է տալիս հեռացնել ծրագրային ապահովումը կամ այն թարմացնել մինչև վերջին տարբերակը։

Չինական ինտերնետային հսկա Alibaba-ն անցած շաբաթ իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ հուլիսի 10-ից նրանց արգելվելու է օգտվել Claude Code-ից։

IDram

Պեկինը երբևէ չէր հաստատել Anthropic-ի ծառայությունների լայն կիրառումը երկրում, մինչդեռ Anthropic-ը ազգային անվտանգության նկատառումներով սահմանափակել էր Claude-ի հասանելիությունը Չինաստանում։

Անցած շաբաթ Reddit ինտերնետային ֆորումում հրապարակվել էր հաղորդում այն մասին, որ Anthropic-ը գաղտնի կերպով Claude-ում ներառել է Չինաստանից օգտատերերին նույնականացնելու կոդ։ Ի պատասխան՝ Anthropic-ի աշխատակիցներից մեկը X սոցիալական ցանցում նշել էր, որ այդ կոդը մարտին մեկնարկած փորձարկման մի մասն էր, որի նպատակն էր «կանխել հաշիվների չարաշահումը չարտոնված վերավաճառողների կողմից և պաշտպանվել դիստիլյացիայից»՝ մեկ AI մոդելի արդյունքները մեկ այլ AI մոդելի ուսուցման համար օգտագործելու պրակտիկայից։

Anthropic-ը դեռ փետրվարից մեղադրում էր Alibaba-ին և մի շարք այլ չինական AI լաբորատորիաների՝ իր մոդելների անօրինական դիստիլյացիա իրականացնելու մեջ։

Ապրիլին ստարտափը նաև հայտնել էր, որ իր Claude Mythos AI մոդելը հայտնաբերել է հազարավոր լուրջ խոցելիություններ, այդ թվում՝ «յուրաքանչյուր խոշոր օպերացիոն համակարգում և վեբ-բրաուզերում», որոնցից մի քանիսը տարիներ շարունակ մնացել էին չբացահայտված։ Հունիսի վերջին չինական 360 Security Technology ընկերությունը ներկայացրել էր Mythos-ի սեփական համարժեքը՝ Tulongfeng անվամբ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85