Wildberries-ն ու Yerevan City սուպերմարկետների ցանցը համագործակցություն են սկսում
Wildberries հարթակում այսուհետ ներկայացված է Yerevan City սուպերմարկետների ցանցի լայն տեսականին, ինչը թույլ է տալիս օգտատերերին պատվիրել ամենօրյա սպառման ապրանքներ էքսպրես առաքմամբ։ Այս ձևաչափը հատկապես արդիական է ամենօրյա սպառման ապրանքային կատեգորիայի համար, որտեղ հիմնական գործոններն են արագությունն ու հարմարավետությունը։
«Yerevan City սուպերմարկետների ցանցի ինտեգրումը Wildberries հարթակում մեր ծառայության զարգացման կարևոր փուլ է։ Լինելով սուպերմարկետների խոշորագույն ցանցերից մեկը՝ Yerevan City-ն դառնում է գործընկեր, որն ուժեղացնում է Wildberries-ի դիրքավորումը որպես միասնական հարթակ, որտեղ մեկ հպումով կարելի է պատվիրել ամենօրյա սպառման ապրանքներ՝ վաճառողի ուժերով իրականացվող հարմարավետ առաքմամբ», — նշել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։
Հարթակում ապրանքների ընտրության գործընթացը առավելագույնս պարզեցված է։ Օգտատերը պետք է անցնի Wildberries կայք կամ հավելված, ընտրի «Express» բաժինը, որից հետո՝ համապատասխան ենթաբաժիններն ու անհրաժեշտ ամենօրյա ապրանքները։
«Այս համագործակցությունը կարելի է դիտարկել որպես երկարաժամկետ գործընկերության մեկնարկային կետ։ Մոտ ապագայում մենք ծրագրում ենք համատեղ նախաձեռնությունների զարգացում, ներառյալ հատուկ ակցիաներ, զեղչեր, ինչպես նաև ապրանքների բացառիկ տեսականի, որոնք հասանելի կլինեն միայն Wildberries հարթակում։ Սա նոր հնարավորություններ է բացում մեր հաճախորդների համար՝ միավորելով օֆլայն առևտրի փորձն ու թվային հարմարավետությունը», — նշել է Yerevan City ցանցի գլխավոր տնօրենը Վ. Ֆարմանյանը։
Wildberries-ի և Yerevan City-ի համագործակցությունը նոր փուլ է բացում Հայաստանում առցանց առևտրի զարգացման գործում՝ միավորելով ամենօրյա ապրանքների լայն տեսականին թվային հարթակի հարմարավետության և արագ առաքման հետ։ Գործընկերությունն ուղղված է առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության բարձրացմանը և հաճախորդների համար առավել ճկուն ու ժամանակակից սպառողական փորձի ձևավորմանը։
