Tesla-ն կավելացնի արտադրության ծավալները Գերմանիայում
Tesla-ն նախատեսում է ավելացնել ավտոմեքենաների արտադրությունը Գերմանիայում գտնվող գործարանում։
Ամերիկյան ավտոարտադրողը մտադիր է Գրյունհայդեում գտնվող իր գործարանում արտադրության ծավալը հասցնել շաբաթական 7.5 հազար ավտոմեքենայի, ինչը տարեկան կտրվածքով հասնում է մոտ 375 հազար մեքենայի։ Բացի այդ, ընկերությունը նախատեսում է ընդլայնել մարտկոցների արտադրությունը։ Այս մասին հայտնում է Deutsche Presse-Agentur (DPA) գործակալությունը։
Tesla-ն ընդգծել է, որ ծրագրերի իրականացումը կախված կլինի տնտեսական իրավիճակից։ Ընկերությունը նաև նախազգուշացրել է, որ աշխարհաքաղաքական լարվածության սրացումը և համաշխարհային մատակարարման շղթաներում հնարավոր խափանումները կարող են ազդել հետագա կանխատեսումների վրա։
Չնայած շուկայական բարդ պայմաններին՝ Tesla-ի գերմանական ստորաբաժանումը 2025 թվականն ավարտել է 77.1 մլն եվրոյի զուտ շահույթով։ Այս ցուցանիշը մոտ 20 մլն եվրոյով գերազանցում է նախորդ տարվա արդյունքը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

