Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ford-ը հրաժարվում է մատչելի մոդելներից՝ փաստացի դուրս գալով ցածր գնային սեգմենտից
05/08/2026 14:47
Կիսվել

Ford-ը հրաժարվում է մատչելի մոդելներից՝ փաստացի դուրս գալով ցածր գնային սեգմենտից

Ford-ը փաստացի հեռանում է ցածր գնային սեգմենտից։ Ավտոկոնցեռնն ԱՄՆ-ում հրաժարվել է զանգվածային և բյուջետային ավտոմեքենաների արտադրությունից՝ նախապատվությունը տալով ավելի թանկ և նեղ շուկայի համար նախատեսված մոդելներին։ Ինչպես հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջիմ Ֆարլին, արտադրողը մտադիր է կենտրոնանալ այնպիսի մեքենաների վրա, որոնք գնորդների մոտ առաջացնում են հուզական կապվածություն՝ ձգտելով դառնալ «արտաճանապարհային Porsche»: Այս մասին հաղորդում է Carscoops-ը։

Շեշտը դրվում է F-Series ընտանիքի պիկապների, Bronco ամենագնացների և Ford Mustang սպորտային ավտոմեքենաների վրա։ Ընկերությունում ընդգծում են, որ նման մեքենաների գնորդները պատրաստ են ակտիվորեն համալրել իրենց ավտոմեքենաները տարբեր աքսեսուարներով և լրացուցիչ փաթեթներով, ինչը ձևավորում է հավելյալ շահութաբերություն։ Նշվում է, որ հավելյալ ընտրանքների և գործարանային արդիականացումների վաճառքը կարող է ավելի եկամտաբեր լինել, քան մատչելի սեդանների հատվածում մրցակցությունը։

Ռեգո Ինշուրանս

Միևնույն ժամանակ Ford-ը փաստացի լքում է ցածր գնային սեգմենտը։ Եթե 10 տարի առաջ բրենդի մոդելային շարքում կային մի քանի ավտոմեքենաներ, որոնց գինը ցածր էր ներկայիս մուտքային մակարդակից, ապա այսօր պիկապների դասին չպատկանող ամենամատչելի Ford-ը Bronco Sport քրոսովերն է, որի մեկնարկային գինը կազմում է 31.8 հազար դոլար (առանց արտադրությունից հանված Escape մոդելի, որը դեռ կարելի է գտնել վաճառքում)։ Իսկ Ford Maverick սկզբնական մակարդակի պիկապի արժեքը կազմում է մոտ 23 հազար դոլար։

Ինսայդերական տեղեկությունների համաձայն՝ Ford-ը ներկայում մշակում է մոտ 30 հազար դոլար արժողությամբ նոր էլեկտրական պիկապ, ինչպես նաև Mustang-ի չորսդռնանի տարբերակը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91