Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Google-ը կարող է ավելի քան 1.5 մլրդ դոլար վճարել ԱԲ-ով կոդ գրելու ծառայության համար
06/08/2026 16:15
Կիսվել

Google-ը կարող է ավելի քան 1.5 մլրդ դոլար վճարել ԱԲ-ով կոդ գրելու ծառայության համար

Վերջին շրջանում Google-ը բանակցություններ է վարել Mechanize ստարտափի հետ շուրջ 1.5 մլրդ դոլար արժողությամբ հնարավոր գործարքի շուրջ, որը նախատեսում է Mechanize-ի տեխնոլոգիայի օգտագործման ոչ բացառիկ լիցենզային համաձայնագիր։

Գործարքի շրջանակում տեխնոլոգիական հսկան քննարկում է նաև Mechanize-ի աշխատակիցների մի մասին աշխատանքի ընդունելու հնարավորությունը, հայտնել են բանակցություններին ծանոթ չորս աղբյուրներ։ Նրանցից մեկի խոսքով՝ Google-ը նախատեսում է ներգրավել մասնագետների, որոնք կզբաղվեն արհեստական բանականության (AI) մոդելների գնահատմամբ և մշակմամբ։ Գործարքը դեռ քննարկման փուլում է, և դրա պայմանները կարող են փոփոխվել։

IDram

Business Insider-ի տվյալներով՝ Mechanize-ի տեխնոլոգիան կարող է օգնել տեխնոլոգիական ընկերություններին բարձրացնել AI մոդելների արդյունավետությունը ծրագրային կոդ գրելու գործում։ Սա այն ուղղություններից է, որտեղ Google-ը դժվարություններ ունի, մինչդեռ OpenAI-ն և Anthropic-ը ծրագրավորողների շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել իրենց Codex և Claude Code արտադրանքներով։

Mechanize-ը հիմնադրվել է անցյալ տարի՝ ցանկացած տեսակի աշխատանք ավտոմատացնելու նպատակով, և արագորեն գրավել է հայտնի ներդրողների ուշադրությունը։ Նրանց թվում են GitHub-ի նախկին գլխավոր տնօրեն Նեթ Ֆրիդմանը, Stripe-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Քոլիսոնը և փոդքաստեր Դվարկեշ Պատելը։

Ավելի վաղ այս տարի ստարտափը հայտարարել էր, որ ներգրավել է 9.1 մլն դոլար ներդրում՝ ֆինանսավորման փուլում գնահատվելով 500 մլն դոլար։ Mechanize-ի գլխավոր տնօրեն Թամայ Բեսիրօղլուն նախկինում եղել է Epoch AI ընկերության համահիմնադիրը, որը նույնպես զբաղվում էր արհեստական բանականության մոդելների փորձարկմամբ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91