Դադարեցրեք որոնումը, սկսեք զրուցել․ Glovo-ն առաջատար դիրք է գրավում AI-ով աշխատող արագ առևտրի ոլորտում
Glovo-ն՝ իսպանական առաջատար բազմակատեգորիա տեխնոլոգիական ընկերություն է, որը այսօր հայտարարեց գեներատիվ արհեստական բանականության (AI) էկոհամակարգին իր ինտեգրման մասին՝ գործարկելով իր «Shopping Assistant» (Գնումների օգնական) գործառույթը ChatGPT և Claude հարթակներում։ Այժմ օգտատերերը կարող են բացահայտել մանրածախ ապրանքներ, համեմատել գները և բնական խոսակցական լեզվի միջոցով հեշտությամբ պատվիրել ցանկացած ապրանք՝ օգտագործելով AI համակարգերը։
Այս հարթակներում Glovo-ի ինտեգրված փորձառությունը ներկայացնում է խոսակցական առևտրի նոր մոդել, որը շեշտադրումը տեղափոխում է որոնման վրա հիմնված համացանցից դեպի օգտատիրոջ նպատակների վրա հիմնված նոր փորձառություն։ Ավանդական հավելվածների ընտրացանկերում և զտիչներում փնտրելու փոխարեն՝ օգտատերերն այժմ կարող են պարզապես նկարագրել իրենց կարիքը, օրինակ՝ խնդրել «սուրճի սիրահարի համար վերջին պահին նախատեսված նվեր՝ մինչև 50 եվրո արժեքով», իսկ օգնականը կկատարի նպատակային որոնում, կստուգի հասանելիությունը ըստ գտնվելու վայրի և կառաջարկի համապատասխան ապրանքներ։
Անխափան, անհատականացված փորձառություն՝ անձնական օգնականի նման
Երբ օգտատերը ChatGPT կամ Claude հավելվածների միջոցով ակտիվ է, նա կարող է վարել բազմաքայլ երկխոսություն, որի ընթացքում օգնականը պահպանում է նախորդ համատեքստն ու սահմանափակումները, օրինակ՝ բյուջեի սահմանաչափը։
Օգտատերերին տրամադրվում է մինչև հինգ խիստ անհատականացված ապրանքների տեսողական ընտրանի՝ հասանելի տեղական խանութներում։ Յուրաքանչյուր ապրանքի համար ցուցադրվում են պատկերը, անվանումը, խանութի տվյալները, գնահատականները և գինը։
Թեև որոնման և ապրանքների բացահայտման ամբողջ գործընթացը տեղի է ունենում անմիջապես գեներատիվ AI հարթակներում, «view on Glovo» կոճակի միջոցով ապրանքի ընտրությունից հետո օգտատերը տեղափոխվում է Glovo-ի բջջային կամ վեբ հավելված, որտեղ բացառապես իրականացվում են վճարումն ու վերջնական գնումը։

Ռազմավարական կենտրոնացում մանրածախ առևտրի և աճի վրա
Այս առաջին գործարկման փուլում Glovo-ն առաջնահերթություն է տալիս մանրածախ և մթերային ապրանքների ոլորտներին՝ հաշվի առնելով, որ օգտատերերն արդեն ակտիվորեն օգտագործում են AI գործիքներ՝ ապրանքներ ուսումնասիրելու և ընտրելու համար։
Գեներատիվ AI տեխնոլոգիաները համաշխարհային մակարդակում զգալիորեն մեծացրել են մանրածախ առևտրի ոլորտի որոնումները, և այս նախաձեռնությամբ Glovo-ն նպատակ ունի առաջիններից մեկը լինել՝ հանդիպելով հաճախորդներին այնտեղ, որտեղ նրանք ամեն օր օգտագործում են գեներատիվ AI գործիքներ։ Միաժամանակ ընկերությունը ձգտում է ներգրավել բարձր հետաքրքրություն ունեցող օրգանական որոնումներ՝ հաշվի առնելով որոնման վարքագծի փոփոխությունները։
«Մենք մշտապես փնտրում ենք նոր ուղիներ՝ մեր հաճախորդներին հանդիպելու այնտեղ, որտեղ նրանք արդեն իսկ գտնվում են։ Claude և ChatGPT հարթակներում հասանելի լինելը նշանակում է, որ մարդիկ կարող են բացահայտել Glovo-ի հնարավորությունները բնական երկխոսության միջոցով՝ առանց ավելորդ քայլերի։ Glovo-ն միշտ նպատակ է ունեցել լինել ամենօրյա հավելված, որն ապահովում է ընտրություն և հարմարավետություն, և սա ևս մեկ կարևոր քայլ է այդ ուղղությամբ», — նշել է Glovo Armenia-ի գլխավոր տնօրեն Թամար Գոճաօղլանեանը։
Glovo-ն առաջատար տեխնոլոգիական հարթակ է, որը կապում է հաճախորդներին, բիզնեսներին և առաքիչներին՝ առաջարկելով բազմակատեգորիա և ըստ պահանջի ծառայություններ տեղական ռեստորաններից, մթերային խանութներից, սուպերմարկետներից և մանրածախ առևտրի կետերից։
Որպես արագ առևտրի (Quick Commerce)՝ էլեկտրոնային առևտրի հաջորդ սերնդի ոլորտի առաջատարներից մեկը՝ Glovo-ի տեսլականն է ստեղծել ամենամեծ առցանց շուկան՝ յուրաքանչյուրին հնարավորություն տալով հաշված րոպեների ընթացքում հասանելիություն ստանալ իր քաղաքում առկա ցանկացած ապրանքի։
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին Բարսելոնայում և ներկայումս գործունեություն է իրականացնում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի 22 երկրներում։
