Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում
11/08/2026 18:46
Կիսվել

Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում

IDBank-ի՝ հաճախորդներին առանց որևէ առիթի շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի» մասնաճյուղում։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրվա անցկացումը տարբեր մասնաճյուղերում հաճախորդներին ավելի մոտ լինելու Բանկի առաքելության կարևոր մասն է։

IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանի խոսքով՝ նախագիծը լայն արձագանք է գտել հաճախորդների շրջանում, ինչն ավելի է պարտավորեցնում հետևողական լինել թե՛ սպասարկման որակի բարձրացման, թե՛ շրջակա տարածքների կանաչապատման ու բարեկարգման հարցերում։

«Որպես սոցիալապես պատասխանատու կառույց՝ IDBank-ի համար առանցքային է ոչ միայն բարձրորակ ֆինանսական ծառայություններ մատուցելը, այլև մշտական հոգատարություն ցուցաբերելն այն միջավայրի հանդեպ, որտեղ ծավալում է իր գործունեությունը։ Բանկը հետևողականորեն հանձնառու է իր մասնաճյուղերի շրջակա տարածքների բարեկարգման, կանաչապատման, մաքուր ու խնամված միջավայրի ձևավորման հարցում՝ հավատացած լինելով, որ իրական հոգատարությունը դրսևորվում է ամեն դետալում՝ թե՛ սպասարկման սրահում, թե՛ դրանից դուրս», – ասաց Սեդա Ավագյանը։

Հերթական գործարքն իրականացնելու համար մասնաճյուղ եկած հաճախորդներին սպասում էին հաջողության անիվը, որը պտտելով նրանք շահում էին idcoin-ներ (1 idcoin = 1 դրամ), քաղցր հյուրասիրությունն ու սովորականից տարբերվող յուրահատուկ, տոնական մթնոլորտը։

Էրեբունու մասնաճյուղի կառավարիչ Արտավազդ Մկրտումյանն էլ ընդգծեց օրվա կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին իրենց անվերապահ վստահության և IDBank-ն ընտրելու համար։

«Մեր մասնաճյուղն ամեն օր սիրով սպասարկում է անմիջական շփումը գնահատող բազմաթիվ հաճախորդների։ Նման ջերմ մթնոլորտով ու հաճելի անակնկալներով ուզում ենք ևս մեկ անգամ ընդգծել, թե որքան ենք արժևորում մեր հաճախորդներին, և շարունակելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր սպասարկումը միշտ լինի բարձր մակարդակով ու լիովին համապատասխանի հաճախորդների սպասումներին», – ասաց Արտավազդ Մկրտումյանը։

Հաճախորդների շնորհակալության օրը կշարունակվի նաև IDBank-ի մյուս մասնաճյուղերում՝ նոր անակնկալներ մատուցելով հաճախորդներին։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45