Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրում
28/08/2026 11:03
Կիսվել

Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրում

Ucom-ը մեկնարկում է Green բնապահպանական արշավը և ներկայացնում նոր՝ GreenGo և GreenPlus սակագնային պլանները, որոնց միանալով բաժանորդները կարող են օգտվել բջջային կապից և միաժամանակ աջակցել բնապահպանական ծրագրերի իրականացմանը։

Green փաթեթներում  ներառված է 200 ՀՀ դրամ  նվիրաբերություն բաժանորդի կողմից, որը յուրաքանչյուր ակտիվացման դեպքում ուղղվելու է բնապահպանական ծրագրերի իրականացմանը, իսկ Ucom-ը կրկնապատկելու է բաժանորդների կատարած նվիրաբերությունների ընդհանուր գումարը։ GreenGo՝ ամիսը 3200 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է նաև 30 ԳԲ ինտերնետ և 1500 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան և Ռուսաստանի ցանցեր՝ բացառությամբ MTS-ի, իսկ  GreenPlus՝ ամիսը 5200 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է անսահմանափակ ինտերնետ և 3000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան և Ռուսաստանի ցանցեր՝ բացառությամբ MTS-ի։

«Ucom-ի համար կանաչ և պատասխանատու ընկերություն լինելը միայն սկզբունք չէ, այլ հետևողական աշխատանք։ Մեզ համար կարևոր է ոչ միայն մեր բաժանորդների համար ժամանակակից կապ ու տեխնոլոգիաներ ապահովելը, այլև այնպիսի լուծումներ ստեղծելը, որոնք նրանց հնարավորություն կտան ներգրավվելու հանրության և շրջակա միջավայրի համար կարևոր նախաձեռնություններում։ Green արշավը հենց այդպիսի հնարավորություն է։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է մասնակցել բնապահպանական ծրագրերին, իսկ Ucom-ը կկրկնապատկի նրա ներդրումը՝ մեծացնելով յուրաքանչյուր մասնակցության ազդեցությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի բաժանորդները GreenGo-ին կարող են միանալ հավաքելով *321*1#, GreenPlus-ին՝ հավաքելով *321*2#, իսկ նոր միացողները փաթեթները կարող են ձեռք բերել Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում։ Նախաձեռնության շրջանակում նվիրաբերված և Ucom-ի կողմից կրկնապատկված միջոցներն ուղղվելու են ընկերության գործընկեր «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին» (FPWC)՝ անտառապատման, կենսաբազմազանության պահպանման և էկոկրթության ծրագրերի իրականացման համար։

Նոր սակագնային պլանները Ucom-ի՝ բնապահպանական և կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շարունակությունն են՝ միավորելով մարդկանց մի համայնքում, որտեղ ամենօրյա կապից օգտվելը նպաստում է նաև բնության պահպանությանը։ Համայնքի անդամները հնարավորություն կունենան մասնակցելու բնապահպանական ծրագրերին, տեսնելու իրենց ներդրման իրական արդյունքը և միասին նպաստելու ավելի կանաչ ապագայի ձևավորմանը։

Green արշավի շրջանակում նախատեսվում է նաև նվիրաբերությունների և դրանց ազդեցության թափանցիկ ներկայացում ու պարբերական հաշվետվողականություն։

Մանրամասները՝ ucom.am կայքում։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37