Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Nvidia-ն կասեցնում է արհեստական բանականության ընկերությունների հետ որոշ գործարքներ
28/08/2026 17:11
Կիսվել

Nvidia-ն կասեցնում է արհեստական բանականության ընկերությունների հետ որոշ գործարքներ

Nvidia-ն կասեցրել է որոշ գործարքներ, որոնք իր նոր ֆինանսական նախաձեռնության մաս էին։ Ծրագիրը նախատեսում էր վարկային աջակցություն տրամադրել արհեստական բանականության ոլորտում գործող ամպային ընկերություններին՝ նրանց եկամուտներից մասնաբաժին ստանալու դիմաց։ Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

«Նոր բիզնես մոդելը, որն արագ զարգացող արհեստական բանականության էկոհամակարգին հասանելիություն է տալիս հաշվողական ռեսուրսներին, շարունակում է գործել և զարգանալ՝ բարձր պահանջարկի պատճառով», – հայտարարել է Nvidia-ի ներկայացուցիչը։

Այս քայլը հաջորդել է այն հայտարարությունից մեկուկես ամիս էլ չանցած, երբ Nvidia-ն ներկայացրեց փոքր արհեստական բանականության ամպային ընկերությունների ֆինանսավորման կարիքներին աջակցելու համար նախատեսված ծրագիրը։ Nvidia-ն մտադիր էր ամպային ծառայություններ մատուցող իր հաճախորդներից հետ վարձակալել հաշվողական հզորությունները, եթե նրանք չկարողանային դրանք վաճառել՝ այդպիսով նրանց ապահովելով երաշխավորված գնորդով և հեշտացնելով ընկերությունների կողմից Nvidia-ի արհեստական բանականության չիպերի գնումները ֆինանսավորելու համար անհրաժեշտ կապիտալի ներգրավումը։

Այս մոդելի շրջանակում Nvidia-ն եկամուտ կստանար նախ սարքավորումների վաճառքից, այնուհետև՝ իր հաճախորդների կողմից ընկերության լուծումների հիման վրա գործող հաշվողական հզորություններից ստացված ամպային եկամուտների մասնաբաժնից։ Nvidia-ն այս շաբաթ, ֆինանսական հաշվետվության արդյունքներով անցկացված հեռակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ այս մոդելը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում միլիարդավոր դոլարների եկամուտ ապահովելու ներուժ ունի։

IDram

Սակայն վերջին ամիսներին ներդրողների ուշադրությունն այս հարցի նկատմամբ մեծացել է։ Ինչպես հայտնում է պարբերականը, Nvidia-ն գումարներ է ուղղում արհեստական բանականության էկոհամակարգ՝ մեծացնելով այն մտահոգությունները, որ ընկերությունը կարող է ներգրավված լինել, այսպես կոչված, «շրջանաձև» գործարքներում, որոնք կարող են արհեստականորեն ուռճացնել պահանջարկը։ Այս ամիս ընկերությունն օգնել է իր հաճախորդների համար ԱՄՆ-ի խոշոր ֆինանսական հաստատություններից ներգրավել 500 միլիարդ դոլարի ֆինանսավորում, ինչպես նաև համաձայնել է երաշխավորել մինչև 105 միլիարդ դոլար՝ OpenAI-ին հսկայական տվյալների կենտրոն վարձակալելու հարցում աջակցելու համար։

WSJ-ն հայտնել է, որ Nvidia-ի որոշ աշխատակիցներ ներկայիս և պոտենցիալ հաճախորդներին մտահոգություն են հայտնել, որ նախաձեռնությունը կարող է գրավել հակամենաշնորհային մարմինների ուշադրությունը։ Նրանք նաև նշել են, որ զգայուն հարց է այն, թե որքանով կարող է Nvidia-ն թելադրել, թե ինչպես պետք է իր հաճախորդները վարեն իրենց բիզնեսը։

Հաղորդագրության համաձայն՝ ծրագրի առաջին շաբաթներին Nvidia-ն որոշ պոտենցիալ գործընկերների դժգոհությունն է առաջացրել այն վերահսկողության մասշտաբով, որին ձգտում էր հասնել։

Nvidia-ն որոշ ամպային ծառայություններ մատուցողների հայտնել է, որ նրանք կարող են իր չիպերը վարձակալությամբ տրամադրել միայն ընկերության կողմից հաստատված հաճախորդներին։ Ընկերությունը նաև հասկացրել է, որ նախընտրում է հաշվողական հզորությունները բաշխել մի քանի ավելի փոքր ընկերությունների միջև, ոչ թե դրանք տրամադրել մեկ խոշոր հաճախորդի:

Առաջարկվող գործարքների համաձայն՝ Nvidia-ն կստանար ամպային ծառայություններ մատուցողների՝ իր չիպերի միջոցով ստացած ցանկացած եկամտի 50%-ը, եթե այն գերազանցեր նախապես սահմանված շեմը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45