Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
General Motors-ն ԱՄՆ-ում մարտկոցների արտադրություն կկազմակերպի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար
15/09/2026 12:56
Կիսվել

General Motors-ն ԱՄՆ-ում մարտկոցների արտադրություն կկազմակերպի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար

Ամերիկյան ավտոարտադրող General Motors-ը նախատեսում է մշակել նոր սերնդի մարտկոցային բջիջներ։ Ընկերությունում կարծում են, որ դա թույլ կտա նվազեցնել ԱՄՆ-ի կախվածությունը Չինաստանից և միաժամանակ ավելացնել ներքին աղբյուրներից ստացվող նյութերի մասնաբաժինը։

«Մենք մատակարարման շղթան կառուցում ենք այնպես, որ 2-3 տարի անց այն ամբողջությամբ տեղայնացված լինի երկրի ներսում: Հենց դրան էլ մենք ձգտում ենք՝ շուկա դուրս գալով բաղադրիչների հուսալի ներքին աղբյուրով», – CNBC-ին հայտնել է GM-ի մարտկոցների տեխնոլոգիաների և կայուն զարգացման հարցերով փոխնախագահ Քուրթ Քելթին։

Նա առաջին հերթին խոսում է մարտկոցային բջիջների մասին, որոնք ավտոարտադրողը նախատեսում է օգտագործել էներգիայի կուտակման համակարգերում (ESS)՝ բնակելի տների և ձեռնարկությունների, այդ թվում՝ տվյալների կենտրոնների համար նախատեսված ստացիոնար սարքավորումներում։ Սակայն GM-ը նախատեսում է նույնքան ուշադրություն դարձնել նաև իր ապագա էլեկտրամոբիլների համար մարտկոցային բջիջների արտադրությանը։

Ռեգո Ինշուրանս

Էներգիայի կուտակման համակարգերի ստեղծման նախագծի շրջանակում GM-ը սկսել է համագործակցել Peak Energy ստարտափի հետ՝ նատրիում-իոնային մարտկոցների մշակման ուղղությամբ։ Նախագծի նպատակն է նվազեցնել այնպիսի նյութերի կարիքը, որոնց շուկան վերահսկում է Չինաստանը, օրինակ՝ լիթիումի և երկաթի սուլֆատի, և անցնել ԱՄՆ-ում արտադրվող մարտկոցների, որոնցում կօգտագործվեն երկրում ավելի հասանելի նյութեր, օրինակ՝ կալցինացված սոդայից ստացվող նատրիում։

Վերջերս ամերիկյան մեկ այլ ավտոարտադրող՝ Ford Motor-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քննադատությանն էր արժանացել չինական ընկերությունների հետ ունեցած կապերի պատճառով, այդ թվում՝ մարտկոցային բջիջների արտադրության ոլորտում։

Այսօր մարտկոցային բջիջների մեծ մասն արտադրվում է Չինաստանից ստացվող հումքի օգտագործմամբ։ Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Չինաստանն արտադրում է աշխարհում ակտիվ կաթոդային նյութերի շուրջ 85%-ը և էլեկտրամոբիլների մարտկոցների համար նախատեսված ակտիվ նյութերի ավելի քան 90%-ը՝ այդպիսով վերահսկելով հենց մարտկոցների արտադրության շուկայի մոտ 80%-ը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45