Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ԵՊՀ ուսանողներին ներկայացվեցին ֆինտեխի և վճարային տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդական ծրագրերը. միջազգային համագործակցության հնարավորություններ
15/09/2026 21:00
Կիսվել

ԵՊՀ ուսանողներին ներկայացվեցին ֆինտեխի և վճարային տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդական ծրագրերը. միջազգային համագործակցության հնարավորություններ

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալվեց ՌԴ միջպետական բանկի ռազմավարական զարգացման դեպարտամենտի պատվիրակությունը՝ համալսարանականներին ներկայացնելով ՌԴ ֆինտեխի և վճարային տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդական ծրագրերը:

Պատվիրակության կազմում էին դեպարտամենտի տնօրեն Լյուբով Խոմյակովան, ՌԴ կենտրոնական բանկի «Ֆինտեխ Հաբ»-ի տնօրեն Նատալիա Իցկովիչը և «Ազգային վճարային քարտային համակարգ» («НСПК») նորարարությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Եվգենի Սոլովյովը։

Ողջունելով հյուրերին՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը կարևորեց ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ ուսանողների անմիջական շփման հնարավորությունը։

Հանդիպման մասնակիցներին ողջունեց նաև Լյուբով Խոմյակովան՝ կարևորելով Միջպետական բանկի համագործակցությունը ԵՊՀ֊ի հետ, ինչպես նաև ընդգծելով միջազգային համագործակցության հետագա զարգացման և խորացման կարևորությունը։

Նատալիա Իցկովիչը և Եվգենի Սոլովյովը ուսանողներին ներկայացրին ֆինտեխի և վճարային տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար ստեղծվող ժամանակակից կրթական և մասնագիտական հնարավորությունները։ Մասնավորապես ներկայացվեցին երիտասարդներին առնչվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ՌԴ կենտրոնական բանկի «Ֆինտեխ Հաբ»-ի նախաձեռնությունը, «365» -ը, «Նորարարությունները ֆինտեխում. տեսություն և պրակտիկա», թրեքերների պատրաստման վերաբերյալ, ինչպես նաև Վճարային տեխնոլոգիաների երիտասարդական ֆորումը՝ անդրադառնալով դրանց բովանդակությանը, երիտասարդների մասնագիտական զարգացման հնարավորություններին և ոլորտում նորարարությունների հիմնական ուղղություններին։

Խոսվեց նաև 2026 թվականի Վճարային տեխնոլոգիաների երիտասարդական ֆորումին ԵՊՀ ուսանողների մասնակցության փորձի մասին։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի, ֆորումի եզրափակիչ փուլի մասնակից Գայանե Դավթյանը պատմեց իր փորձի մասին։

Հանդիպման ընթացքում հնչեցին նաև ուսանողներին հետաքրքրող հարցեր, որոնց շուրջ հյուրերի հետ ծավալվեց քննարկում։ Ուսանողները հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվելու ոլորտի ներկայացուցիչների հետ և տեղեկանալու ֆինտեխի ու վճարային տեխնոլոգիաների ոլորտում կրթական և մասնագիտական զարգացման ուղիների մասին։

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր կուրսերի ուսանողներ։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21