Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
«Մեղրատոն 2026». մեղր, մեղվամթերք և ոլորտային նորարարություններ Երևանի «Երազ» այգում
16/09/2026 16:13
Կիսվել

«Մեղրատոն 2026». մեղր, մեղվամթերք և ոլորտային նորարարություններ Երևանի «Երազ» այգում

Հայկական մեղրի հարուստ համն ու բազմազանությունը՝ մեկ վայրում։ Սեպտեմբերի 19-20-ը Երևանի «Երազ» այգում տեղի կունենա «Մեղրատոն 2026» մեղրի և մեղվամթերքի ցուցահանդես-վաճառքը, որը կհամախմբի Հայաստանի բոլոր մարզերի մեղվաբույծներին, արտադրողներին և մեղրասերներին։

Արդեն չորրորդ տարին անցկացվող «Մեղրատոն»-ի նպատակն է խթանել տեղական մեղրի և մեղվամթերքի վաճառքը՝ ստեղծելով անմիջական շփման և համագործակցության հնարավորություն սպառողների, արտադրողների և ոլորտային կազմակերպությունների միջև։ Այցելուները հնարավորություն ունեն երկարաժամկետ, վստահելի համագործակցային կապեր հաստատելու հայրենական արտադրողների հետ, ինչպես նաև համտեսելու և ձեռք բերելու Հայաստանի տարբեր տարածաշրջանների մեղրն ու մեղվամթերքը՝ այդ թվում մեղրամոմ, ծաղկափոշի, ակնամոմ և կոսմետիկ միջոցներ: Միջոցառումը միաժամանակ կարևոր հարթակ է հատկապես փոքր արտադրողների համար՝ իրենց արտադրանքը ներկայացնելու, վաճառքի հնարավորություններն ընդլայնելու և եկամուտն ավելացնելու համար։

Համագործակցության և վաճառքի խթանման կարևոր հարթակ ծառայելուց բացի «Մեղրատոն»-ը նպաստում է նաև ոլորտում նորարարական մոտեցումների ներդրմանը, մեղվաբուծական տնտեսությունների արտադրողականության բարձրացմանը և ոլորտի կայուն զարգացմանը:  Մասնակիցներն ու այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու  արհեստական բանականության միջոցով «խելացի» փեթակների կառավարման մոտեցումներին, որոնց միջոցով կարելի է մշտադիտարկել փեթակի ներսում առկա պայմանները՝ այդ թվում ջերմաստիճանն ու խոնավության մակարդակը, ինչպես նաև վերլուծել հավաքագրված տվյալները հնարավոր հիվանդությունների և այլ խնդիրների վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով։

Միջոցառմանը կանցկացվեն մասնագիտական քննարկումներ մեղվաբուծության ոլորտում առկա մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև վարպետաց դասեր մեղուների հիվանդությունների կանխարգելման և հաղթահարման, մեղվամթերքի ստացման տեխնոլոգիաների և դրանց առաջխաղացման ուղիների վերաբերյալ: Կներկայացվեն նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում գործող «Մեղվաբուծության Դարբնոց» գիտաարտադրական հետազոտական կենտրոնի ծառայությունները՝ ուղղված մեղվաբուծական տնտեսությունների արտադրողականության և մրցունակության խթանմանը: Կենտրոնը հիմնադրվել է «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի համատեղ ներդրումների միջոցով:

Մասնագիտական քննարկումներին զուգահեռ «Մեղրատոն 2026»-ի շրջանակում նախատեսվում է նաև ինքնատիպ ժամանցային ծրագիր՝ ազգային երգ ու պարի կատարումներով և տարատեսակ խաղերով։

Միջոցառումը կազմակերպվում է «Մեղվաբուծության ակադեմիա» հասարակական կազմակերպության կողմից «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ։ Միջոցառման աջակիցներն են Ակբա Ֆեդերացիան և «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագիրը:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33