Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Չինական Leapmotor ավտոարտադրողը ծրագրում է ընդլայնվել Եվրոպայում
09/10/2026 13:02
Կիսվել

Չինական Leapmotor ավտոարտադրողը ծրագրում է ընդլայնվել Եվրոպայում

Չինական Zhejiang Leapmotor Technology Co. ավտոարտադրողը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Եվրոպայում և 2027 թվականի առաջին կիսամյակում եվրոպական շուկա ներկայացնել նոր հիբրիդային ավտոմեքենա։ Այս մասին Bloomberg-ին հայտնել է ընկերության նախագահ Մայքլ Ուն։

Նրա խոսքով՝ այդ ծրագրերը կախված չեն Եվրամիությունում քննարկվող՝ Չինաստանից հիբրիդային ավտոմեքենաների մատակարարումները սահմանափակելու հնարավոր միջոցներից։

Չինական ավտոարտադրողներն ակտիվորեն եվրոպական շուկա են մատակարարում մատչելի գներով հիբրիդային ավտոմեքենաներ։ Օգոստոսին տարածաշրջանում այս հատվածում վաճառված յուրաքանչյուր չորս ավտոմեքենայից մեկը բաժին է ընկել չինական ընկերություններին։

Leapmotor-ը Stellantis-ի գործընկերն է։ Արդեն այս ամիս իսպանական Սարագոսա քաղաքում գտնվող Stellantis-ի գործարանից կսկսվեն Leapmotor-ի առաջին՝ Եվրոպայում արտադրված ավտոմեքենայի մատակարարումները։ Խոսքը B10 ամբողջությամբ էլեկտրական քրոսովերի մասին է։ Առաջիկա ամիսներին ընկերությունը նախատեսում է նույն արտադրամասում սկսել նաև մեկ այլ մոդելի հավաքումը։

Ռեգո Ինշուրանս

Սարագոսայում ավտոմեքենաները հավաքվում են Չինաստանից ներկրված դետալներից, այդ թվում՝ ուժային համակարգերից, էլեկտրոնիկայից և կառավարման բլոկներից։ Միևնույն ժամանակ, բաղադրիչների մոտ կեսը՝ ներառյալ մեխանիկական հանգույցների և թափքի տարրերի մի մասը, ձեռք է բերվում Եվրոպայում։

Գործարանի արտադրական հզորությունը տարեկան կկազմի 50 հազարից մինչև 100 հազար ավտոմեքենա, իսկ հետագայում նախատեսվում է այն ավելացնել։

Պայմանագրային հիմունքներով ավտոմեքենաների հավաքումն ավելի էժան և արագ է, քան սեփական գործարան կառուցելը:

Միևնույն ժամանակ, եվրոպական արտադրությունն առայժմ չի կարող ամբողջությամբ ապահովել եվրոպական շուկայում վաճառքները։ Ընկերությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի իր արտասահմանյան վաճառքները կկրկնապատկվեն՝ հասնելով շուրջ 400 հազար ավտոմեքենայի։ Հետևաբար, այլ շուկաների համար նախատեսված մեքենաների մի մասը ընկերությունը կշարունակի մատակարարել Չինաստանից։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33