GTA VI խաղի թողարկմանն ընդառաջ ԱՄՆ-ում PlayStation 5 կոնսոլների վաճառքներն աճել են 22%-ով
Sony Group Corp.-ի արտադրության PlayStation 5 խաղային կոնսոլների վաճառքը ԱՄՆ-ում սեպտեմբերին տարեկան արտահայտությամբ աճել է 22%-ով՝ քանակական առումով, քանի որ խաղացողները պատրաստվում են երկար սպասված Grand Theft Auto VI խաղի թողարկմանը։ Այս մասին են վկայում Circana հետազոտական ընկերության տվյալները։
Կոնսոլների վաճառքից ստացված հասույթն աճել է ավելի զգալի՝ 43%-ով։ Դրան նպաստել են գների բարձրացումը և PS5 Pro-ի առաջադեմ տարբերակի նկատմամբ մեծ պահանջարկը։ Ներկայումս ԱՄՆ-ում այդ մոդելն արժե 900 դոլար։
GTA VI խաղը, որին խաղացողները սպասում են ավելի քան տասը տարի, կթողարկվի նոյեմբերի 19-ին։ Սկզբնական շրջանում այն հասանելի կլինի միայն PlayStation 5 և Xbox խաղային կոնսոլների համար։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ խաղի վաճառքները ռեկորդներ կսահմանեն։
Այս հանրահայտ շարքի նախորդ խաղը՝ GTA V-ը, թողարկվել է 2013 թվականին և վաճառվել շուրջ 230 մլն օրինակով։
