Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Evocabank-ը և IFC-ն մեկնարկում են բնապահպանական առաջին ծրագիրը
26/10/2026 18:00
Կիսվել

Evocabank-ը և IFC-ն մեկնարկում են բնապահպանական առաջին ծրագիրը

IFC-ն Evocabank-ին տրամադրել է 10 մլն դոլարի վարկ` Հայաստանում ՄՓՄՁ-ներին աջակցելու, աշխատատեղեր ստեղծելու և բնապահպանական ծրագրեր ֆինանսավորելու համար։

Evocabank-ը 10 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է ներգրավել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC)՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորումն ընդլայնելու նպատակով, ինչը կարևոր իրադարձություն է Հայաստանում կայուն ֆինանսավորման զարգացման համար։ Ֆինանսավորման մի մասն ուղղվելու է բնապահպանական ուղղվածություն ունեցող, սահմանված չափանիշներին համապատասխանող ծրագրերին։ IFC-ն նաև խորհրդատվական աջակցություն է տրամադրում Evocabank-ին՝ օգնելով բացահայտել և ֆինանսավորել այն ձեռնարկություններն ու նախագծերը, որոնք նպաստում են բնության պահպանությանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը։

Սա Եվրոպայի տարածաշրջանում IFC-ի՝ բնապահպանական ուղղվածություն ունեցող առաջին նպատակային ֆինանսավորումն է, որը նոր հնարավորություններ է ստեղծում բնության պահպանությանն ու բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը նպաստող բիզնեսներին աջակցելու համար։ Այս գործարքն ընդլայնում է կայուն ֆինանսավորման շրջանակը՝ բնապահպանական գործոններն առավել անմիջականորեն ինտեգրելով վարկավորման գործընթացում և խրախուսելով այնպիսի ներդրումներ, որոնք տնտեսական արժեք ստեղծելու հետ մեկտեղ ապահովում են դրական արդյունքներ շրջակա միջավայրի համար։

Ի տարբերություն «կանաչ» ֆինանսավորմանը, որը հաճախ կենտրոնանում է վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության վրա, բնապահպանական ֆինանսավորումը կապիտալն ուղղում է բնության պահպանությանն ու բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը նպաստող գործունեությանը։ Կայուն ֆինանսավորման այս զարգացող ուղղությունը նոր հնարավորություններ է ընձեռում բիզնեսներին՝ բնության պահպանության սկզբունքները ներառելու իրենց ներդրումային որոշումներում։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Evocabank-ում մենք հավատացած ենք, որ ժամանակակից ֆինանսական կազմակերպությունների դերը չի սահմանափակվում միայն ֆինանսավորում տրամադրելով։ Այն ենթադրում է նաև կապիտալի ուղղորդում դեպի այնպիսի նախաձեռնություններ, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում տնտեսության և շրջակա միջավայրի համար։ IFC-ի հետ մեր գործընկերությունը կարևոր քայլ է այս ճանապարհին, քանի որ սա Եվրոպայի տարածաշրջանում բնապահպանական նպատակային ֆինանսավորման առաջին գործարքն է։ Այս համագործակցության նպատակն է աջակցել այն բիզնեսներին, որոնք նպաստում են բնության պահպանությանն ու բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը։ Մենք սա դիտարկում ենք որպես Հայաստանում կայուն ֆինանսավորման սահմաններն ընդլայնելու հնարավորություն և ապացուցում ենք, որ տնտեսական զարգացումն ու բնության պահպանությունը կարող են ընթանալ ձեռք ձեռքի տված»։

IFC-ի՝ Արևմտյան Բալկանների և Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Wiebke Schloemer-ը նշեց. «Փոքր բիզնեսները խթանում են Հայաստանի տնտեսական աճը, նորարարությունն ու զբաղվածությունը, սակայն դրանցից շատերը բախվում են անհրաժեշտ ֆինանսավորում ստանալու դժվարությունների։ Evocabank-ում մեր ներդրումը, որը ներառում է նաև բնապահպանական բաղադրիչ, նպատակ ունի հեշտացնել փոքր բիզնեսների ֆինանսավորման հասանելիությունը, այդ թվում՝ այն ձեռնարկությունների համար, որոնք ներդրումներ են կատարում բնության համար բարենպաստ նախագծերում։ Սա կօգնի նրանց զարգանալ և ստեղծել նոր աշխատատեղեր՝ միաժամանակ պահպանելով այն բնական ռեսուրսները, որոնցից կախված են գյուղատնտեսության արտադրողականությունը, մարդկանց կենսամիջոցները ու համայնքները»։

Evocabank-ը Հայաստանի առաջատար առևտրային բանկերից մեկն է, որը մատուցում է բանկային պրոդուկտների և ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, ձեռնարկատերերին և կազմակերպություններին։ Բանկը մեծ ուշադրություն է դարձնում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) աջակցությանը՝ խթանելով բիզնեսի կայուն աճը և ապահովելով ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման ֆինանսավորման հիմնադրամների հետ գործընկերության շնորհիվ Բանկը շարունակում է ընդլայնել իր կարողությունները՝ տրամադրելու ֆինանսավորում, որը նպաստում է Հայաստանի մասնավոր հատվածի և տնտեսության զարգացմանը։

IFC-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.ifc.org

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92