Toyota-ն ԱՄՆ շուկայից հետ կկանչի ավելի քան 228 հազար ավտոմեքենա
Ճապոնական Toyota Motor Co. ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչում 228 367 ավտոմեքենա, քանի որ վթարի դեպքում դրանց նստատեղերի թիկնակները կարող են չմնալ ամրացված դիրքում։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության կայքում։
Հետկանչի արշավը վերաբերում է 2022-2026 թվականներին արտադրված Toyota Sienna Hybrid-ի որոշ մոդելների։
Որոշակի ճակատային բախումների դեպքում հարվածի ուժը կարող է հանգեցնել նրան, որ այդ ավտոմեքենաների նստատեղերի թիկնակներն ապակողպվեն և դուրս գան ամրացված դիրքից։ Արդյունքում դրանք չեն կարողանա պատշաճ կերպով պահել ուղևորներին, ինչը մեծացնում է վնասվածքներ ստանալու վտանգը։
Կախված ավտոմեքենայի համալրումից՝ դիլերները կա՛մ անվճար կթարմացնեն ծրագրային ապահովումը, կա՛մ կփոխարինեն նստատեղերի թիկնակները։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

