2026-ի երրորդ եռամսյակում Samsung-ի գործառնական շահույթն ավելացել է 8.8 անգամ՝ չարդարացնելով սպասումները
Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը երրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով գործառնական շահույթն ավելացրել է մոտ 8.8 անգամ՝ հասցնելով 107.44 տրլն վոնի (80.41 մլրդ դոլար)։ Այս մասին ասվում է ընկերության վերջնական հաշվետվության մեջ։
Samsung-ը նշել է, որ դարձել է աշխարհում առաջին տեխնոլոգիական ընկերությունը, որի եռամսյակային գործառնական շահույթը գերազանցել է 100 տրլն վոնը։
Զուտ շահույթն աճել է ավելի քան վեց անգամ՝ հասնելով 75.14 տրլն վոնի։ FactSet-ի հարցման մասնակից վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 86.13 տրլն վոնի շահույթ։
Samsung-ի եռամսյակային հասույթն աճել է 2.3 անգամ՝ հասնելով ռեկորդային 195.25 տրլն վոնի։
LSEG SmartEstimate-ի համաձայն՝ կոնսենսուսային կանխատեսումը ենթադրում էր 107.66 տրլն վոնի գործառնական շահույթ և 195.79 տրլն վոնի հասույթ։
Անցած եռամսյակում կապիտալ ծախսերն ավելացել են 19.8 տրլն վոնով՝ հասնելով 29 տրլն վոնի։ 2026 թվականին Samsung-ն ակնկալում է կապիտալ ծախսերը հասցնել 84.4 տրլն վոնի։
Տնօրենների խորհուրդը հաստատել է նաև 30 տրլն վոնի չափով եռամսյակային շահաբաժինների վճարումը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

