Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
30/10/2026 11:05
Կիսվել

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Զեղծարարներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում փոխանցումների, շահումների և բոնուսների կեղծ սքրինշոթեր, որպեսզի ստիպեն զոհին տալ ապրանքը կամ ուղարկել իրական գումար։ Բանկային հավելվածի սքրինշոթը կարող է համոզիչ թվալ․ անհրաժեշտ գումար, ծանոթ լոգո, «փոխանցումը կատարված է» կարգավիճակ։ Բայց էկրանի վրա հայտնված նկարը դեռ չի նշանակում, որ գումարը տեղ է հասել։

Խաբեության մեխանիզմը․ սքրինշոթից մինչև իրական փոխանցում

Սցենար №1

  • «Դուք ունեք շահում»։ Անձին տեղեկացնում են խոշոր շահումի, բոնուսի կամ վճարման մասին և ուղարկում իբրև թե կատարված բանկային փոխանցման սքրինշոթ։ Զոհն իր հաշվին գումար չի տեսնում։
  • «Անհրաժեշտ է վճարել միջնորդավճար»։ Զեղծարարները զոհի հաշվին գումարի բացակայությունը պատճառաբանում են տեխնիկական խնդրով․ օրինակ՝ 100,000 դրամ ստանալու համար նախ անհրաժեշտ է վճարել 20,000-30,000 դրամ «միջնորդավճար», «հարկ» կամ կատարել «պատասխան փոխանցում՝ նույնականացման համար»։

Սցենար №2

  • «Ես արդեն վճարել եմ ապրանքի համար»։ Այս տարբերակը հատկապես վտանգավոր է հայտարարությունների հարթակներում և սոցիալական ցանցերում վաճառողների համար։ «Գնորդը» ցույց է տալիս հաջողությամբ կատարված փոխանցման սքրինշոթ և խնդրում անմիջապես իրեն ուղարկել ապրանքը։ Իրականում ոչ մի վճարում էլ չի եղել։

Կարևոր հանգամանք

Միջազգային փոխանցման դեպքում միջնորդավճարն իսկապես երբեմն կարող է գանձվել ստացողից, բայց այն կպահվի փոխանցման գումարից, այլ ոչ թե առանձին վճարմամբ կփոխանցվի անծանոթին։

Իրավական ծուղակ

Եթե անձն ինքնուրույն է զեղծարարներին ուղարկում «միջնորդավճար» կամ կատարում «նույնականացման համար վճարում», բանկի տեսանկյունից դա սովորական փոխանցում է, որը կատարվել և հաստատվել է հաշվետիրոջ կողմից։ Նման գումարները հետ վերադարձնելը ծայրահեղ դժվար է լինում։

Նույնը վերաբերում է այն վաճառողին, որը փոխանցել է ապրանքը՝ հավատալով սքրինշոթին․ փաստացի վաճառողն ինքնակամ է հանձնել ապրանքը, իսկ խարդախությունը սովորաբար բացահայտվում է միայն «գնորդի» անհետանալուց հետո։

IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Ստուգեք միայն ձեր հաշիվը: Մի վստահեք փոխանցման վերաբերյալ այլոց սքրինշոթերին, անդորրագրերին և հաղորդագրություններին։ Գումարը համարվում է ստացված միայն այն ժամանակ, երբ անձամբ տեսնում եք դրա մուտքագրումը։
  • Երբեք մի վճարեք փոխանցում ստանալու համար: Անծանոթ անձին «միջնորդավճար», «ապահովագրական վճար» կամ «նույնականացման գումար» ուղարկելու պահանջը զեղծարարության նշան է։
  • Մի տվեք ապրանքը մինչև գումարի փաստացի մուտքագրումը: Հատկապես List.am-ի, Telegram-ի, Facebook Marketplace-ի և այլ հարթակների միջոցով վաճառք իրականացնելիս։
  • Մի՛ հավատացեք մեծ շահումների կամ բոնուսների խոստումներին: Որքան մեծ է «շահումը» կամ «բոնուսը», այնքան ավելի հեշտ է խարդախին համոզել զոհին՝ այն ստանալու ակնկալիքով ռիսկի դիմել և համեմատաբար փոքր գումար կորցնել։
  • Եթե փոխանցումն արդեն ուղարկել եք զեղծարարներին, անհապաղ կապ հաստատեք բանկի հետ և պահպանեք նամակագրությունը, սքրինշոթերը և ստացողի տվյալները։

Հիշեք․ «Վճարումը կատարված է» գրությամբ սքրինշոթը փոխանցման ապացույց չէ։ Գումարի փոխանցումը հաստատվում է ոչ թե սքրինշոթով, այլ միայն ձեր հաշվին դրա փաստացի մուտքագրմամբ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44