Samsung-ը և Cisco-ն կնքել են հաշտության համաձայնագիր
Samsung և Cisco ընկերությունները ստորագրել են արտոնագրերի փոխադարձ-լիենզավորման մասին համաձայնագիր, որը նախատեսում է ընթացիկ և ապագա արտանոգրերի փոխանակում` առաջիկա 10 տարվա կտրվածքով: Գործարքի ֆինանսական կողմը պահվում է գաղտնի:
Համաձայնագիրը ենթադրում է, որ առաջիկա տաս տարվա ընթացքում ընկերությունները արտոնագրերի հետ կապված դատական հայցեր չեն ներկայացնի միմյանց դեմ:
Նշենք, որ ավելի վաղ Samsung-ը համանման համաձայնագրեր էր ստորագրել նաև Ericsson և Google ընկերություների հետ: