Google-ը գնել է SlickLogin սթարթափը
Ամերիկյան Google ընկերությունը ձեռք է բերել իսրայելական SlickLogin սթարթափը։ Նշվում է, որ վերջինս հարմար է օգտատերերի համար և ունի հուսալիություն բարձր աստիճան։ Սթարթափը ստեղծում է ձայնային ալիքների ճանաչման տեխնոլոգիաներ՝ հնարավորություն տալով ճանաչել իրական օգտատերերին։ Տեխնոլոգիաներն աշխատում են սմարթֆոնների և համակարգիչների օգնությամբ։
Ակնկալվում է, որ գործարքը կնպաստի ինտերնետի հուսալիության բարձրացմանը։ Գործարքի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Google-ը ձեռք է բերել իսրայելական Waze ընկերությունը, որը զբաղվում է նավիգացիոն ծրագրերի և քարտեզների ստեղծմամբ։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1,3 մլրդ ԱՄՆ դոլար։