2014թ. առաջին եռամսյակում Samsung-ի զուտ շահույթը կազմել է 7.3 մլրդ դոլար
Samsung կորպորացիայի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին եռամսյակում հարավկորեական հսկայի զուտ շահույթը կազմել է 7.3 միլիարդ դոլար:
Սույն ցուցանիշը բարձր է անցյալ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից, սակայն զիջում է 2013թ.-ի չորրորդ եռամսյակին: Կորպորացիայի եկամուտները կազմել են 51.8 միլիարդ դոլար, իսկ գործառնական շահույթը` 8.2 մլրդ: Միայն մոբայլ սարքավորումների ենթաբաժինը Samsung-ին բերել է 30.29 մլրդ եկամուտ և 6.2 մլրդ գործառնական շահույթ: