Սարկիսովները Ռուսաստանի չորրորդ ամենահարուստ ընտանիքն են
Forbes պարբերականի ռուսական հրատարակությունը ներկայացրել է 2014թ.-ի Ռուսաստանի ամենահարուստ 10 ընտանիքին: Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը 26.3 մլրդ դոլար է, համեմատության համար նշենք, որ ԱՄՆ ամենահարուստ 10 ընտանիքի ընդհանուր կարողությունը 530 մլրդ դոլար է, իսկ ամենահարուստ ընտանիք համարվող Ուոլթընների (6 անձ) կարողությունը՝ 152 մլրդ դոլար:
1. Ռոտենբերգներ
Այսպիսով, Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքը Ռոտենբերգներն են՝ 5.55 մլրդ դոլար: Արկադի Ռոտենբերդի կարողությունը 3.9 մլրդ դոլար է: Նա 62 տարեկան է, ՍՄՊ բանկի տնօրենների խորհրդի նախագահն է: Գործունեություն է ծավալում բանկային, շինարարական և այլ ոլորտներում: Արկադի Ռոտենբերգի եղբայր Բորիս Ռոտենբերգի կարողությունը 1.65 մլրդ դոլար է: Բորիսը 57 տարեկան է, ՍՄՊ բանկի տնօրենների խորհրդի անդամ է, գործունեություն է ծավալում նույն ոլորտներում:
2. Գուցերիևներ
Երկրորդ հորիզոնականում Գուցերիևների ընտանիքն է՝ 4.85 մլրդ դոլար: Խամզատ Գուցերիևը Մոսպրոմստրոյ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է, նա 59 տարեկան է: Ընտանիքի հաջորդ անդամ Միխայիլ Գուցերիևը 56 տարեկան է, նրա կարողությունը 3.5 մլրդ դոլար է, նա Ռուսնեֆտ ընկերության նախագահն է: Գուցերիևների ընտանիքի մեկ այլ ներկայացուցիչ Սաիտ-Սալամ Գուցերիևի կարողությունը 700 մլն դոլար է, նա զբաղվում է անշարժ գույքով: Սաիտ-Սալամը 55 տարեկան է: Այս ընտանիքի ամենաերիտասարդ ներկայացուցիչը Միկայիլ Շիշխանովի կարողությունը 650 մլն դոլար է, նա 41 տարեկան է, զբաղվում է ֆինանսներով և անշարժ գույքով:
3. Անանևներ
Երրորդ հորիզոնականում է Անանևների ընտանիքը՝ 4.6 մլրդ դոլար: Ալեքսեյ Անանևը 47 տարեկան է, նա Պրոմսվյազբանկի տնօրենների խորհրդի նախագահն է: Ալեքսեյի կարողությունը 2.3 մլրդ է, նա գործունեություն է ծավալում ՏՏ, ֆինանսների և անշարժ գույքի ոլորտներում: Իսկ Դմիտրի Անանևը 48 տարեկան է, նրա կարողությունը ևս 2.3 մլրդ դոլար է, նույնպես գործունեություն է ծավալում ՏՏ, ֆինանսների և անշարժ գույքի ոլորտներեւմ:
4. Սարկիսովներ
Չորրորդ հորիզոնականում են հայազգի Սարկիսով եղբայրները՝ 2.7 մլրդ դոլար: ՌԵՍՈ-Գառանտիա ընկերության նախագահ Սերգեյ Սարկիսովի կարողությունը 1.35 մլրդ է, նա 55 տարեկան է: Գործունեության ոլորտներին են ապահովագրությունը, ֆինանսները և անշաչժ գույքը: Ընտանիքի մյուս ներկայացուցիչ Նիկոլայ Սարկիսովի կարողությունը նույնպես 1.35 մլրդ դոլար է, նա 46 տարեկան է, գործունեություն է ծավալում նույն ոլորտներում:
5. Շայմիևներ
Շայմիև եղբայրները հինգերորդ տեղում են՝ 2.3 մլրդ դոլար: Ռադիկ Շայմիևի կարողությունը գնահատվում է 1.15 մլրդ դոլար, նա ՏԱԻՖ ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է, գործունեության ոլորտը՝ նավաթային քիմիա: Ռադիկը 49 տարեկան է: Ընտանիքի մյուս ներկայացուցիչ Այրատ Շայմիևը 52 տարեկան է, նրա կարղությունը նույնպես 1.15 մլրդ դոլար է, նա Տատավտոդոր ընկերության գլխավոր տնօրենն է:
6. Մուցոևներ
Վեցերորդ հորիզոնականում Մուցոևներն են՝ 1.52 մլրդ դոլար: Զելիմխան Մուցոևը ՌԴ պետական Դումայի պատգամավոր է, նրա կարողությունը 860 մլն դոլար է, 54 տարեկան է: Ընտանիքի մյուս անդամ Ամիրխան Մորիի կարողությունը 220 մլն դոլար է, նա Ռեգիոններ պետական ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, 52 տարեկան է: Ընտանիքի մեկ այլ ներկայացուցիչ Ալիկ Մուցոևը Ռոգիոններ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, կարողությունը 220 մլն դոլար է, նա 33 տարեկան է: Ընտանիքի ամենաերիտասարդ ներկայացուցիչ 31-ամյա Ամիրան Մուցոևի կարողությունը նույնպես 220 մլն դոլար է, նա ևս Ռոգիոններ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:
7. Մագոմոդովներ
Մագոմեդովների ընտանիքը յորթերորդ հորիզոնականում է՝ 1.4 մլրդ դոլար: Զիաուդին Մագոմեդովի կարողությունը 1.1 մլրդ դոլար է, նա Սումմա ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, 45 տարեկան է: Ընտանիքի մյուս անդամ, Կարդո Ալյանս ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մագոմեդ Մագոմեդովը 47 տարեկան է, նրա կարողությունը 300 մլն դոլար է, գործունեության ոլորտներն են նավահանգիստները և արդյունաբերական շինարարությունը:
8. Բաժաևներ
Բաժաևների ընտանիքը 8-րդ հորիզոնականում է՝ 1.24 մլրդ դոլար: Մավլիտ Բաժաևի կարողությունը 240 մլն դոլար է, նա 64 տարեկան է, Ալյանս խմբի ղեկավարն է, գործունեության ոլորտը էներգակիրներն են: Ընտանիքի հաջորդ ներկայացուցիչը Մուսա Բաժաևն է, նրա կարողությունը 500 մլն դոլար է, 48 տարեկան, գործունեության ոլորտները էներգակիրներն ու թանկարժեք մետաղներն են: Ընտանիքի ամենաերիտասարդը անդամը 18-ամյա Դենի Բաժաևն է, ով Ալյանս խմբի համասեփականատերն է, գործունեության ոլորտներն էներագիրներն ու թանկարժեք մետաղներն են:
9. Ամինովներ
Ամինովների ընտանիքը իններորդ հորիզոնականում է՝ 1.12 մլրդ դոլար: Վյաչեսլավ Ամինովը Նեֆտետրանսսերվիս ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, նրա կարողությունը 590 մլն դոլար է, նա 54 տարեկան է: Ընտանիքի հաջորդ անդամը Վադիմ Ամինովն է, 45 տարեկան, կարողությունը՝ 530 մլն դոլար:
10. Զուբիցկիներ
Զուբիցկիների ընտանիքը եզրափակում է տասնյակը՝ 690 մլն դոլար: Բորիս Զուբիցկին պետական Դումայի պատգամավոր է, նրա կարողությունը գնահատվում է 230 մլն դոլար, 66 տարեկան է: Ընտանիքի հաջորդ անդամը Եվգենի Զուբիցկին է, նա 46 տարեկան է, կարողությունը գնահատվում է 230 մլն դոլար, Կոկս ընկերությունների խմբի նախագահն է: Ընտանիքի ամենաերիտասարդ անդամը Անդրեյ Զուբիցկին է, նրա կարողությունը նույնպես 230 մլն դոլար է, նա Կոկս խմբի ղեկավարի տեղակալն է: