Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակազմը հյուրընկալել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
17/10/2014 18:55
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակազմը հյուրընկալել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (Օմբուդսմեն) Կարեն Անդրեասյանին, ով հանդես է եկել ընկերության աշխատակիցների համար նախատեսված հանդիպում-դասախոսությամբ՝ «Մարդու իրավունքները գործարարության ոլորտում» թեմայով: Հանդիպման նպատակը ընկերության ու նրա շահառուների՝  ներառյալ աշխատակիցների, հաճախորդների, մատակարարների եւ հասարակության առավել լայն շերտերի միջև հարաբերությունների, ինչպես նաև  մարդու իրավունքների մասին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աշխատակազմի իրազեկվածության մակարդակը բարձրացնելն էր:

Դասախոսություն ընթացքում բանախոսը ներկայացրել է գործարար ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու, կատարված խախտումներից պաշտպանելու` պետության պարտավորությունները: Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքները հարգելու` ընկերությունների պարտականություններին, ինչպես նաեւ իրավունքների պաշտպանության և ոտնահարված իրավունքների վերականգնմանն ուղղված արդյունավետ միջոցների ու մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությանը:

Առևտրային կազմակերպությունները պետք է գիտակցեն մարդու իրավունքների ոլորտում խախտումներ թույլ տալու վտանգներն ու մարտահրավերները, իրենց գործողությունները գնահատեն մարդու իրավունքները պաշտպանելու տեսանկյունից և պարբերաբար վերահսկեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի հետ իրենց փոխհարաբերությունները:  Մարդու իրավունքների խախտման առումով ամենախոցելի ոլորտները ներառում են սպառողների, հավասար աշխատանքի, խտրականության, սոցիալական անվտանգությանը վերաբերող, ինչպես նաեւ խոսքի ազատության և ազատ արտահայտման իրավունքները:

ISO 26000 ուղեցույցի հանձնարարականները իրականացնելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստանձնած պարտավորությունները նաև ներառում են ISO 26000-ով սահմանված՝ մարդու իրավունքների և կորպորատիվ պատասխանատվության սկզբունքները կազմակերպության ներսում ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելն ու դրանց կիրառումը ընկերության գործառնություններում:

Շահառուների ներգրավումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով և հիմք ընդունելով  ISO 26000-ի ուղեցույցները և մարդու իրավունքները՝ ընկերությունը  ստեղծել է ինքնակարգավորման ներքին մեխանիզմներ: Այդ մեխանիզմների նպատակն է ապահովել բիզնես-գործընթացների այնպիսի վերահսկողություն, որպեսզի այդ գործընթացները և դրանց վերջնական արդյունքները չվնասեն կամ չհակասեն հասարակության շահերին, ավելին՝ ընդունելի լինեն հասարակության համար և հաշվի առնեն թե՛ ամբողջ հասարակության, և թե՛ հասարակության առանձին խմբերի կարիքները: Հասարակության վերաբերմունքի, ընկալումների և ակնկալիքների շարունակական ուսումնասիրության միջոցով՝ վերահսկողական այս մեխանիզմներն օգնում են բացահայտել հնարավոր հակասությունները մի կողմից՝ հասարակության ակնկալիքների ու հետաքրքրությունների, և մյուս կողմից՝ ընկերության քայլերի ու ծրագրերի միջև:

«Օրենքի հանդեպ հարգանքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առաջին իսկ օրվանից եղել է հիմնարար արժեք: Ընկերությունը մշտապես առաջնորդվել է այդ սկզբունքով, ինչը նաև ընկերության բարձր հեղինակության հիմնասյուներից է: Օրենքով առաջնորդվելը, առաջին հերթին, բխում է հաճախորդների եւ ընդհանուր առմամբ՝ հասարակության հանդեպ հարգալից վերաբերմունք դրսևորելու հրամայականից: Միեւնույն ժամանակ՝ մենք բարձր ենք գնահատում ISO 26000 ուղեցույցներով նախատեսված՝ մարդու իրավունքների պաշտպանությունը,   դրական փոփոխությունների շարունակական իրականացումը, և այս ճանապարհից որևիցե շեղում մեզ համար անընդունելի է, – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6